Կա մի քանի բան, որոնք չի կարելի անել սեփական ծննդյան օրը… մի կրկնեք այս սխալները…

Ի՞նչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը…

Հնուց ի վեր կարևոր նշանակություն են տալիս, կախարդական իմաստ հաղորդում, և բնական է, որ դրա հետ կապված շատ ժողովրդական նշաններ կան, և եթե հետևես դրանց, հնարավոր կլինի կառավարել ապագայի իրադարձությունները և սեփական կյանք ներգրավել երջանկությունն ու հաջողությունը։

Ի՞նչ պետք է անել ծննդյան օրը։

1. Բոլորին է հայտնի ժողովրդական այն նշանը, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։

Բայց պարզվում է, սա վերաբերում է նաև ծննդյան օրվան։ Հենց այդ ժամանակ տեղի է ունենում առաջիկա տարվա համար մեր կյանքի կարգավորումը։

2. Ձեր ծննդյան օրը, քնից արթնանալով՝ տրամադրվեք լավ օր ունենալ։ Այդպես դուք վերին ուժերի կողմից ուղարկվող դրական էներգիայի հոսքի համար առավելագույնս բաց կլինեք։

Այդ էներգիան մեծ ներուժ ունի, ունակ է վերականգնել վնասված էներգաթաղանթը։ Այդ օրվա լավ տրամադրությունն ի վիճակի է հրաշքներ գործել։

3. Թույլատրելի չեն կոնֆլիկտները, նվնվոցը, ձանձրույթն ու ագրեսիան։ Բացասական էմոցիաներն արգելափակում են մաքուր էներգիայի հոսքը, և դուք հատկապես խոցելի կդառնաք սև մոգության ու էներգավամպիրների համար։

Մտածեք միայն լավի մասին, մեկուսացեք խնդիրներից։

4. Եթե դուք հավատացյալ մարդ եք, աղոթարար խնդրանքներով դիմեք Աստծուն։ Դրանք անպայման լսելի կլինեն ու կկատարվեն։

Բարի տրամադրվածությունը և լավ տրամադրությունը ծննդյան օրը կարևոր են և այն պատճառով, որ, համաձայն հնուց եկած հավատալիքների, ինչպես մարդը դիմավորի այդ օրը, այդպես էլ կանցկացնի ողջ տարին։

5. Նախապես ձեռք բերեք այդ օրվա տոնակատարության համար հագուստ և ներքնազգեստ։ Նույնիսկ, եթե հյուրեր չունեք, միևնույն է, հագնվեք, զարդարվեք ու ինքներդ նշեք ձեր ծննդյան օրը՝ թեկուզ խորհրդանշական կերպով։

Հին մաշված հագուստ մի կրեք այդ օրը, այդպես դուք կվանեք հաջողությունը։ Հագուստի գրպանում գումար դրեք, որ դրանք ողջ տարում չպակասեն։ Եվ մինչև օրվա ավարտը մի զգեստափոխվեք, անգամ, եթե այն ինչ-որ կերպ կեղտոտվի։

Ի՞նչ չի կարելի անել ծննդյան օրը։

1. Չի կարելի նախապես տոնել ծննդյան օրը։ Համարվում է, որ այդպես դուք կարճացնում եք ձեր կյանքը։

2. Ծննդյան օրվանից մեկ օր առաջ և հենց այդ օրը պարտք մի վերցրեք (հարևանից անգամ աղ մի խնդրեք, էլ ուր մնաց թե՝ գումար), այլապես ողջ տարին ձեզ կհետապնդեն ֆինանսական խնդիրները, հոգսերը, անհաջողություններն ու աշխատավայրում կոնֆլիկտները։

3. Ձեր ծննդյան օրը ողորմություն և որևէ մեկի պարտքով գումար մի տվեք։ Այդպես դուք տալիս եք առաջիկա տարվա ձեր հաջողությունն ու բարեկեցությունը։

4. Այդ օրը հնարավորինս ձեռնպահ մնացեք հիվանդների հետ շփվելուց, քանի որ մեծ է դրանք դեպի քո կյանք ներքաշելու ռիսկը։ Եթե դրանից հնարավոր չէ խուսափել, ապա գրպանի մեջ ցանկացած արծաթյա իր դրեք։ Այն կուժեղացնի հիվանդություններին դիմադրող ձեր էներգադաշտը։

5. Մարդիկ, ում դուք հրավիրում եք ձեր ծննդյան տոնակատարությանը, նույնպես ազդում են ձեր առաջիկա տարվա վրա։