Կարտոֆիլը հունական ձևով, արտակարգ համեղ է. իմ երեխաներն ուղղակի պաշտում են սա, դե ես էլ չէի հրաժարվի…

Այս ուտեստը պատրաստելու համար պետք չէ ազգությամբ հույն լինել:

Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:

Բաղադրիչներ`

-0,5 կգ կարտոֆիլ
-1 ատամիկ սխտոր (խոշոր)
-2 թեյի գալ բուսայուղ
-¼ բաժակ կիտրոնի հյութ
-1 թեյի գդալ չորացրած օրեգանո
-Աղ
-սև պղպեղ՝ ըստ ճաշակի
-Մաղադանոս

Պատրաստման եղանակը`

Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:

Ջեռոցի տապակի վրա փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:

Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը, մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել:

Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:

Համեմել աղով, պղպեղով և ջուր լցնել: Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:

Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *