Ամեն ինչ այնքան էլ սովորական չի դասավորվել։Զարթուցիչի զանգից չէի արթնաացել և աշխատանքից ուշացել էի։ Նույնիսկ չհասցրի նախաճաշել։Վազելով կանգա՝ տեսա, թե ինչպես անցավ իմ ավտոբուսը։ Այդ պահին ինձ մոտեցավ մի սև ամենագնաց և կանգնեց։Որոշեցի համարձակվել և նստել այդ մեքենան։Ես վարորդին բացատրեցի, թե ուր պետք է գնանք, սակայն նա չէր պատասխանում և ես ստիպված էի ավելի մանրակրկիտ բացատրել, մինչև նա ինձ գլխով արեց և մենք շարունակեցինք գնալ՝ամբողջ ճանապարհին ոչ մի խոսք չփոխանակելով։
Հասնելով օֆիս՝ ես փորձեցի նրան գումար առաջարկել, սակայն նա գլուխը բացասաբար շարժեց և ոչինչ չասաց։ Ես հասա օֆիս և արդեն 20 րոպե անց բոլորովին մոռացել էի նրա մասին։Սակայն երեկոյան աշխատանքից հետո դուրս գալով փողոցնկատեցի ծանոթ ամենագնացև տղամարդուն՝ ձեռքին ծաղկեփունջ։Նա մոտեցավ ինձ և երկտող փոխանցեց, ոտեղ գրված էր․ «Բարև, ես Կիրիլն եմ։ Ես խուլ ու համր եմ, սակայն կարողանում եմ շուրթերով կարդալ։
Դու ինձ շատ ես դուր եկել, կարո՞ղ եմ քեզ ինչ-որ տեղ հրավիրել»։Առաջին բանը,որ մտքովս անցավ՝ «Ծաղրո՞ւմ է» — շրջվեցի և գնացի։Այդպես շարունակվեց երկու ամիս։Նա ամեն օր սպասում էր ինձ իմ աշխատավայրի մոտ։Մի օր ես որոշեցի վստահելնրան և համաձայնեցի հանդիպել։
Սկզբում ես ինձ այնքան էլ լավ չէի զգում, սակայն Կիրլիը չափազանց բարեկիրթ տղամարդ էր և նրա հետ հեշտ եղավ ընդհանուր լեզու գտնել։Մենք սկսեցինք հանդիպել և 5 ամիս անց նա ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Ես առանց վարանելու համաձայնեցի։ սակայն դրանից հետո սկսվեցին խնդիրներն ընտանիքիս հետ։
Մայրս պահանջեց խզել հարաբերություններսնրանից և ասաց, որ պետք է մտածեմ ապագա երեխաների մասին։Ծնողներս ինձ անվանեցին դավաճան և հարսանիքիս չեկան։Մենք արդեն 9 տարի է, ինչ ամուսնացած ենքև ունենք հրաշալի տղա։ Երբեք այսքան երջանիկ չեմ եղել։