Ձեզ ենք ներկայացնում առանց կրակի խորոված պատրաստելու այս հանճարեղ մեթոդը։ Նշենք նաև այն, որ համի տեսանկյունից այս խորովածը նույնպես շատ լավն է։
Այսպիսով՝ սկզբի համար պետք է գտնել 3 լ տարողունակությամբ ապակել տարա (банка):
Բաղադրիչներ
-խոզի միս — 1 կգ (իսկական խորովածը խոզի մսով է)
-բեկոն — 250 գ
-սոխ — 2 հատ
-1/2 կիտրոնի հյութ
-ջուր — 100 մլ
-աղ
-պղպեղ
-համեմ և այլ համեմունքներ՝ ըստ քիմքի
Պատրաստման եղանակ
Մանր կտրատել միսը։ Ավելացնել համեմունքները։ Օղակաձև կտրատել սոխը, ավելացնել մսին, վրան ջուր լցնել և 30 րոպե մարինացնել։Բարակ շերտերով կտրել բեկոնը։ Խորովածի փայտիկների վրա ամրացնել միսը՝ արանքներում սոխ և բեկոն դնելով։ Տարայի հատակին դնել մնացած սոխը. հիշեք, որ ամեն տարայի մեջ պետք է դնել 4-5 շամփուր։
Տարան փակել փայլաթիթեղով։ Տարան պետք է արտաքինից չոր լինի։ Դրեք սառը ջեռոցում (որպեսզի ապակին չկոտրվի) և միացրեք այն՝ 180-200С, 60-80 րոպե։Զգուշությամբ (հնարավորինս դանդաղ) բացեք վառարանը, որպեսզի չվնասեք ապակին ջերմաստիճանի տատանումից։ Դա անելուց հետո կարող եք ուտել։