Խանութում մի տարեց մարդ ուշադիր նայեց ինձ ու ասաց, որ ամենագեղեցիկ կինն եմ, ում ինքը երբևէ տեսել է․․․

Մի քանի ժամ առաջ խանութում կանգնած էի հերթի մեջ։ Մի տարեց մարդ նայեց ուղիղ աչքերիս ու ասաց․
—Դու ամենագեղեցիկ երիտասարդ կինն ես, ում ես երբևէ տեսել եմ։

Այնքան շոյված էի․․․ Հուզվեցի, ու անկախ ինձանից մի քանի արցունք եկավ աչքերիցս։ Իսկապես տպավորված էի նրա խոսքերից։

Ես ուղղակի սեղմեցի նրա ձեռքը ու ասացի, որ նրա կինը, հավանաբար, ամենաերջանիկն է, քանի որ ունի նրա պես ամուսին։ Տարեց մարդը ձեռքս ամուր բռնած պատասխանեց․
—Այդպես էլ կա, սակայն հիմա նա երկնքի ամենագեղեցիկ հրեշտակն է։

Նրա խոսքերից հետո էլ ավելի հուզվեցի․
—Ես հույս ունեմ, որ իմ ապագa ամուսինը ձեզ նման կլինի։

Պապիկը ժպտաց ու գլխով արեց՝ կարծես ակնարկելով, որ անգամ չկասկածեմ։ Այդ մարդն ինձ համար արեցին ավելին, քան ուղղակի լավ տրամադրություն պարգևել։

Նա իմ հիշողության ու գիտակցության մեջ ներարկեց ամենադրական վերաբերմունքը ինքս իմ հանդեպ։ Իսկապես ուրախ եմ, որ նման հիանալի մարդու հանդիպելու հնարավորություն ունեցա։