Խանութում մի աղջիկ նրան անվանեց «ճարպագունդ», իսկ նրա պատասխանը ուղղակի բոլորի մոտ հիացմունք առաջացրեց…

Խանութում մի երիտասարդ աղջիկ մի գեր կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ արեց, կինը որոշեց նրան պատասխանել նամակով և նամակը տեղադրեց Համացանցում:«Ես կարծում եմ, որ դու հիշում ես ինձ: Ես այն 100 կիլոգրամանոց կինն եմ, որին դու ճարպագունդ անվանեցիր; Ես այդ ժամանակ տան համար մթերք էի գնում: Ես հեռախոսիս մեջ մթերքների ցանկն էի նայում, որպեսզի համոզվեմ, որ ոչինչ չեմ մոռացել:

Աղջիկս հաղորդագրություն էր գրել, և ես կարդալով այն ծիծաղեցի; Եվ քեզ թվում էր, որ ես չէի տեսնում ու չէի լսում, թե ինչ է կատարվում շուրջս;

Ես կարողացա համբերությամբ լսել բոլոր վիրավորանքները, որ դու ասում էիր իմ հասցեին:Ես ի դեպ շատ ուժեղ եմ, ուշադրություն չեմ դարձնում ամեն մանրուքի վրա: Դու ասացիր քո ընկերոջը, որ ես խղճուկ եմ, որ այդքան հաստամարմին եմ, որ դու ինձ խղճում ես:

Բայց ասա ինձ, ինչու՞ ես ինձ խղճում: Դու ընկերոջդ ականջին քչփչացիր, որ ինձ նմանները երկար չեն ապրում:Ես նույնիսկ նկատեցի, թե ինչպես ինձ ոտքից գլուխ չափեցիր ու ասացիր, թե ինչպես չեմ ամաչում փողոց դուրս գալ, հավանաբար տանը հայելի չունեմ և ինձ կողքից չեմ տեսնում: Նկատեցի ինչպես զզվանքով նայեցիր իմ կողմն ու ասացիր. «ճարպագունդ»:

Բայց ուզում եմ, որ իմանաս, ես 4 երեխաների մայր եմ, հիանալի հոգ եմ տանում նրանց մասին և ինձ համար կարևորը երեխաներիս ու ընտանիքիս բարօրությունն ու բարեկեցությունն է:Եվ երբեք մտքովս չի անցել ամաչել մի քանի ավելորդ կիլոգրամների համար, չնայած դեմ չէի լինի ազատվել դրանցից:

Ես ինձ սիրում եմ այսպիսին և եթե քեզ կամ ուրիշ այլ մարդկանց դա դուր չի գալիս, կարող են պարզապես ինձ չնկատել: Կարևորն այն է, որ ես ունեմ սիրող ամուսին և ես երջանիկ եմ:Իսկ քեզ մոդելի կազմվածքով գեղեցկուհի կուզեի ասել, որ նկատեցի նաև, թե ինչպես էր ընկերդ աչքով անում գեղեցիկ վաճառողուհուն, մինչ դու զբաղված էիր իմ ավելորդ կիլոգրամները հաշվելով:

Ամեն դեպքում ես քեզ երջանկություն եմ մաղթում, երջանիկ եղիր այնքան, որ երբեք ժամանակ չունենաս այլ մարդկանց մասին խոսելու և երբ հաջորդ անգամ կքննադատես ինչ որ մեկին, մի պահ պատկերացրու քեզ նրա փոխարեն, հիշիր իմաստուն արտահայտությունը. մի դատվիր որ չդատվես»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *