Լույսը անջատեցի ու պառկեցի անկողնուս վրա քնելու․ Հանկարծ զգացի, որ այտիս ինչ-որ փափուկ բան սա-հեց․․․Անջատեցի լո ւյսը և պառ կեցի քնելու: Հանկարծ գիշերվա կեսին այտիս ինչ-որ փափուկ բան սահեց: Վախեցա: Միացրեցի լույսը:
Տեսնում եմ, հենց աչքերիս մեջ նայում է սիրունիկ փոքրիկ կատու:Տարա խոհանոց: Կաթ լցրե-ցի: Միս տվեցի:Փոքրիկը կերավ, գոհ մլավեց և սկսեց մռմռալ:Ուշադիր նայեցի, հասկացա, որ տան կատու չէ: Շատ կեղտոտ էր:
Տարա լոգարան, սկսեցի լողացնել ցնցուղով: Զարմանալի էր, բայց փիսիկն իրեն շատ հանգիստ էր պահում:Հետո ծածկոց վերցրեցի, փռեցի գետնին, որ փափուկ տեղ ունենա քնելու:Գնացի քնելու, բայց կիսաքնած վիճա-կում զգացի, որ եկել է կողքս:
Գիշերը երազ տեսա և Միա անունը՝ կատվի համար:Առավոտյան արթնացա, ասա-ցի, որ իրեն լավ պահի և վազեցի աշխատանքի: Եկա տուն, իսկ ինձ դիմավորում են…այնքան ջերմացավ հոգիս…
Այդպես էլ սկսվեց իմ ու Միայի համատեղ կյանքը…