Լացակումած աղջիկը գալիս է մոր մոտ ու գանգատվում ամուսնուց․․․ Բայց նման բան մայրը չէր ակնկալում․․․

Մի օր լացակումած աղջիկը վազում է մոր տուն ու փորձում մի բան ասել, սակայն արցունքները խեղդում են նրան, ու չի կարողանում մի բառ արտաբերել։

Դժվարությամբ սկսում է խոսել։

Երբ դստեր հիստերիան քիչ թե շատ նվազում է, մայրը հասկանում է, որ սարսափելի մի բան է տեղի ունեցել երիտասարդների ընտանիքում։

Դժբախտություն, տրագեդիա, ամուսնալուծություն․․․ Ինչ ասես, որ չանցավ խեղճ կնոջ մտքով․․․

Ու ամեն հաջորդ միտքը նախրոդից վախեցնող էր․․․

Վերջապես աղջիկը հանգստացավ ու ավելի հստակ խոսեց․

—Վերջ, ամուսնալուծվում եմ։
—Ինչու՞, աղջիկս, ի՞նչ է պատահել։ Նեղացրե՞լ է քեզ, հարվածե՞լ, տնից դուրս հանե՞լ․․․ Ի՞նչ, ասա․․․

-Ամուսնալուծվում եմ ու վերջ։ Պատկերացնու՞մ ես, նրանից գեղեցկության սրահ գնալու գումար ուզեցի։ Ասացի 100 դոլար է պետք, իսկ նա խորամանկ ժպիտով նայեց ինձ ու 3 անգամ ավել տվեց․․․ Պատկերացնու՞մ ես։