Իրական պատմություն… Տատիկը՝ խղճալով կատվի ձագին, նրան տուն է բերել՝ չիմանալով, թե ինչ է արել իրականում

Դեպքը տեղի է ունեցել Օզյորսկում: Մի տարեց կին՝ փողոցում կատվի ձագի տեսնելով, խղճացել է նրան ու բերել տուն: Սկսել է խնամել, կերակրել:Ձագը մեծացել է, սակայն չափերով գերազանցել է սովորական կատուներին: Տատիկը չէր զարմանում, շարունակում էր կերակրել նրան տնական կաթով, թթվասերով, կաթնաշոռով:

Տարեց կինը շատ էր սիրում կենդանուն՝ կարծես իր թոռնիկը լիներ: Ջանք չէր խնայում, որ կատվի համար ամեն ինչ լավ լինի:Սակայն մի օր տատիկի տուն գողեր են գալիս՝ կողոպուտ կատարելու նպատակով: Հեշտությամբ կոտրում են դռան փականը ու ներս մտնում:

Այդ պահին կատուն քնած էր պահարանի վերևի հատվածում, որտեղ գլխարկներն էին դրված: Կենդանին արթնանում է, տեսնելով անծանոթներին՝ հարձակվում է նրանց վրա: Վնասում է մեկի քներակը, ով այդպես էլ ուշքի չի գալիս:

Իսկ երկրորդին այնպես է կծում, որ տղամարդը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բերում է միայն երրոդի բախտը. նա հասցնում է փախչել:

Ոստիկանությունը՝ հասնելով տարեց կնոջ տուն, շոկի մեջ է ընկնում: Պարզվում է, որ կատուն իրականում է մանուլ է: Ու ամենահետաքրքիրն այն է, որ տվյալ տեսակի վայրի կենդանիները համարվում են չընտելացվող:

Ու առհասարակ անհասկանալի է, թե ինչպես էր մանուլը հայտնվել մարդկանց այդքան մոտ:Մանուլները ագրեսիվ կենդանիներ չեն, սակայն սեփական կացարանը պաշտպանելիս կարող են հարձակվել: