Իսկ ինչու են գեղեցիկ և խելացի աղջիկները, միշտ միայնակ լինում…

Գեղեցիկ և խելացի աղջիկները հաճախ են լսում այս արտահայտությունը: Ախր ո՞նց, ախր ինչպե՞ս, հնարավոր չէ… Իրականում այս իրավիճակն իրոք տարօրինակ և անտրամաբանական է:Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ է այսպես լինում:

Շատերին թվում է, թե պատճառն աղջիկների մեծամտությունն է, իբրև իրենք իրենց ավելի բարձր են դասում և կարծում, թե ոչ ոք իրենց արժանի չէ: Իրականությունը, սակայն, լրիվ այլ է:Հարցը մեծամտությունն ու ինքնահավանությունը չէ: Նրանց պարզապես դժվար է հանդիպել մեկին, ում կկարողանան սիրել:

Այս աղջիկների ինտելեկտուալ ունակություններն ու առողջ ինքնագնահատականը պարզապես թույլ չեն տալիս նրանց հարաբերություններ հիմնել զուտ միայնությունից խուսափելու համար: Այս աղջիկներն ուզում են սիրել թե՛ սրտով, թե՛ ուղեղով:

Նրանց համար կարևոր է, որ իրենց կողքի տղամարդը նույնպես լինի խելացի, բանիմաց, նրանց հարկավոր է մեկն, ում հետ կկարողանան խոսել, քննարկել, երբեմն բանավիճել:

Այսպես ասած՝ «պլատոնական սեր»-ը նրանց համար նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական ձգողությունը:

Ահա ևս 7 պարզ պատճառ, թե ինչու են այս աղջիկները նախըտրում լինել միայնակ, քան պատահական մեկի հետ:

1.Նրանք ունեն բարձր ստանդարտներ:
2. Նրանք իրենց լիարժեք են զգում:
3. Նրանք տանել չեն կարողանում սուտն ու էժանագին մանիպուլյացիաները:
4. Նրանք չեք վարանում մեծ ջանք ու եռանք ներդնել տարբեր բնագավառներում հաջողության հասնելու համար:
5. Նրանց հարկավոր չէ սպիտակ ձիու վրա նստած ասպետ:
6. Նրանք երբեք չեն համաձայնվի տղամարդու համար պահեստային տարբերակ լինել:
7. Նրանք հաճախ վախ և անինքնավստահություն են ներշնչում տղամարդկանց:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *