Երեխաները, ովքեր ծնվել են ցանկացած ամսվա 2-ին, 11-ին, 20-ին, 28-ին, յուրահատուկ են: Blacklogic.me-ի հաղորդմամբ՝ այս երեխաներն ամուր են, ակտիվ, հեշտությամբ են յուրացնում նոր գիտելիքներ, առանձնանում հասկանալու յուրահատուկ կարողությամբ:
Նրանց համար գոյություն չունեն կանոններ: Այս երեխաները հետաքրքրասեր են, ցանկանում են գլուխ հանել ամեն ինչից:
Ամսվա այս օրերին ծնված երեխաների մտածողությունը չի համապատասխանում նրանց տարիքին:
Մեծահասակները հաճախ են դժվար կացության մեջ հայտնվում, երբ նրանց հարց են տալիս այս երեխաները: Նրանք հստակ հասկանում են իրենց ներքին պոտենցիալը, և նրանց դուր է գալիս առանձնանալ ամբոխից:Հեշտությամբ կարող են զարմացնել մեծահասակներին, ստիպել ծիծաղել:
Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն այս երեխաների անկեղծ եսասիրությանը:
Այս երեխաները յուրահատուկ ուշադրության և խնամքի կարիք ունեն:
Նրանց համար կարևոր է, որ ծնողները կիսեն կյանքի նկատմամբ իրենց հայացքները:
Հարկավոր է օգնել նրանց բացահայտել սեփական տաղանդները: Այս երեխաները ձգտում են բարդ խնդիրների կամ դրսևորում՝ նպատակներին հասնելու համար:
Նրանց համար կարևոր է, որ լսեն իրենց պատմությունները և կարծիքները:Սիրում են հանրության ուշադրության կենտրոնում լինել:
Նրանց բոլոր մտքերի համար լսարան և սահմանների բացակայություն է հարկավոր:Նրանց համար ամենադժվարը սովորելն է, որ կարող են սխալվել, կան այլ կարծիքներ ևս:
Սովորեք նրանց վարքին վերաբերվել մեծահասակների վարքի նման:Երբեմն նրանց այնքան ինքնավստահ են, որ մեծահասակները չեն էլ հասկանում, որ նրանք աջակցության կարիք ունեն:
Քնքշությունն ու համբերությունը ծնողներին կօգնի քանդել պատերը, որոնք այս երեխաները կառուցում են իրենց շուրջ: