Ինչ սխալներ չի կարելի թույլ տալ ափսեներ լվանալիս

Բոլորս էլ սիրում ենք համեղ ուտել, սակայն քչերն են հաճույքով լվանում ափեներն ու կաթսաները, որոնք մնում են ընթրիքը պատրաստելուց հետո։

Աման լվանալը՝ մեր կենցաղի անբաժան մասն է։ Շատ կարևոր է տվյալ գործընթացին մեծ ուշադրություն դարձնել, քանի որ սպասքեղենի մաքրությունից է կախված մեր առողջությունը։

Մի փորձագետ պատմել է մի քանի տարածված սխալների մասին, որոնք շատերն են գործում սպասք լվանալիս։

  • Հաճախ փոխեք սպունգը և օգտագործեք մի քանի հատ

Խոհանոցային սպունգը անթերի միջավայր է վտանգավոր բակտերիաների կուտակման համար։ Սնունդի մնացորդներն ու խոնավությունը նպաստում են դրանց բազմացմանը։

Տարբեր մակերեսների համար տարբեր սպունգեր օգտագործեք, բացի այդ հաճախ եռման ջուր լցրեք սպունգի վրա և դրեք այնպիսի տեղում, որ չորանան։

  • Կեղտոտ ափեները միմյանց վրա մի դասավորեք

Այդ կերպ կեղտոտվում է ափսեների նաև ներքևի մասը։ Ափսեներն իրար մեջ դնելով՝ ավելի շատ ժամանակ կծախսեք, նաև լվացող հեղուկ ու ջուր։

  • Նախքան դարակի մեջ դնելը չորացրեք ափսեները

Պարտադիր չորացրեք ափսեները սրբիչով, եթե չունեք սպասքի չորանոց։ Բանն այն է, որ փակ տեղում խոնավ ափսեների վրա կբազմանան բակտերիաներ, բացի այդ մետաղե դանակներն ու պատառաքաղները կժանգոտեն։

  • Պարբերաբար ախտահանեք գդալները, դանակները, պատառաքաղները

Պարտադիր չէ յուրաքանչյուրն առանձին շփել սպիրտով։ Բավական է 10 րոպեի ընթացքում եռացնել դրանք։ Դա թույլ կտա ազատվել ավելորդ բակտերիաներից։