Ինչ սխալներ են թույլ տալիս կանայք հարաբերություններում, իսկ հետո զղջում դրա համար

Սերը հաճախ կուրացնում է մեզ։ Հատկապես կանայք հազվադեպ չեն տարվում կողակցով՝ արդյունքում նրա ձեռքը տալով սեփական կյանքը, մոռանալով հպարտության ու ինքնահարգանքի մասին։

Այս հաճախակի խնդիրները հատկանշանական են շատ երիտասարդ զույգերին։ Նախապես զգուշացնում ենք․ գնահատիր ինքդ քեզ ու ոչ մի դեպքում մի համաձայնիր այս ամենին։

  • Երեխա ունենալ՝ հենց ամուսնու համար

Ընտանիքում համալարումը պիտի ունենա երկու ինքնուրույն մարդկանց համատեղ որոշմամբ ու համաձայնությամբ։

Բայց համաձայնեք, որ այս հարցում որոշիչ դեր է կատարում հենց կնոջ կարծքիը, չէ որ նա պիտի կրի երեխային 9 ամիս, կերակրի ու զբաղվի հիմնական խնամքով։ Իսկ տղամարդը պիտի լինի նրա հոգատար օգնականը։

Այնպես որ երեխա ունենալ միայն նրա համար, որ ամուսինն է ուզում, անտրամաբանական է։ Մի մոռացեք, որ երեխայի առողջության, կրթության ու առհասարակ կյանքի համար պատասխանատվությունը առաջին հերթին մոր ուսերին է։

  • Տարվել տղամարդով

Հոգեբանները չեն հոգնում կրկնելուց, որ շատ կարևոր է ունենալ հարաբերություններում անձնական սահմաններ։

Որքան էլ որ սիրեք ձեր զուգընկերոջը, միևնույնն է, մի դարձեք նրա «պոչիկը»։ Մի մոռացեք ինքներդ ձեր ես-ի մասին, ձեր ընկերների ու հետաքրքրությունների մասին։ Ու ձեր զուգընկերոջը ևս նման հնարավորություն տվեք։

  • Մի դարձեք ամուսնու համար մայրիկ կամ դայակ

Ցավոք, սա ևս տարածված սխալ է, որ կանայք հաճախ են թույլ տալիս։ Նրանք ինքնակամ համաձայնվում են կատարել ամուսնու համար դայակի կամ մայրիկի պարտականությունները։

Հետևում են, որ նորմալ ուտի, հիշեցնում են գործերի մասին, կատակում են, թե ամուսինը ևս իրենց երեխան է։

Մի մոռացեք, որ ձեր ամուսինը ձեզ պես մեծահասակ, ինքնուրույն մարդ է, ով ևս պիտի ունենա պատասխանատվության զգացում։

  • Ֆինանսապես ապահովել ամուսնուն

Բնական է, որ ընտանիքում ամուսինները պիտի աջակցեն միմյանց ցանկացած հարցում, քանի որ իրավիճակները տարբեր են լինում։

Լինում է, երբ տղամարդը կորցնում է աշխատանքը, և մինչև նորը գտնել, ընտանիքն ապրում է կնոջ հաշվին։ Բայց եթե դա շարունակական բնույթ է կրում, շատ է ձգձգվում, կամ աշխատանք կորցնելը կրկնվում է ամեն ամիս, այդ դեպքում ընտանիքը պահելը դառնում է կնոջ պարտականությունը։

Բայց դա չի նշանակում, որ տնային գործերն ամուսինը վերցնում է իր վրա․․․ Կինը ինքը պիտի մտածի, դա իրեն դուր է գալիս թե պետք է միջոցներ ձեռնարկել։