Ինչ կլինի ձեր մարմնի հետ, եթե ձմռանը քնեք գուլապներ հագած

Բոլորին էլ հայտնի է, որ որակյալ և խորը քունը կարևոր է առողջության և կարիերայի համար, հատկապես
ցուրտ եղանակին, երբ մեր օրգանիզմը ենթարկվում է սթրեսի՝ ցածր ջերմաստիճանի պատճառով:Լավ քունը
անհրաժեշտ է, քանի որ քնած ժամանակ օրգանիզմն ակտիվանցում է վերականգնողական պրոցեսները,
որոնք անհրաժեշտ են առողջության պահպանման համար:

Մարդկանց մեծամասնությունը հասկանում են քնի կարևորությունը և իրենց թույլ և հիվանդ են զգում, եթե
լիարժեք չեն քնում:Եթե գուլպաներ հագնեք, դա ձեզ կօգնի ավելի արագ քնել, քանի որ երբ ոտքերը տաք են
մնում, արյունատար անոթները լայնանում են, իսկ ուղեղը ազդանշան է ստանում, որ քնելու ժամանակն է:

Գուլպաներով քնելն առողջության համար ունի նաև այլ առավելություններ:Գուլպաները փափկեցնում են
չոր մաշկը. որոշ մարդիկ արթնանալուց հետո հայտնաբերում են, որ կրունկները ճաքճքել են, և դա տեղի է
ունենում հիմնականում ձմռան ամիսներին:

Քնելուց առաջ խոնավեցնող քսուք օգտագործեք և հագեք մաքուր բամբակե գուլպաներ:

Գուլպաներով քնելը կանխարգելում է քրտնարտադրությունն ու շոգը, քանի որ կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, ինչի շնորհիվ էլ քունը լավանում է:

Ստորև ներկայացված հնարքները կօգնեն ձեզ ավելի լավ քնել.

  1. քնելուց առաջ տաք լոգանք ընդունեք
  2. քնելուց երեք ժամ առաջ ոչինչ մի կերեք և մի խմեք, անհրաժեշտության դեպքում խմեք միայն 1 բաժակ ջուր
  3. ընտրեք լուսավորման հարմարավետ եղանակ, սակայն ցանկալի է լույսի լիարժեք բացակայություն:

Հույս ունենք, որ այս ինֆորմացիան կօգնի ձեզ ավելի լավ քնել և լինել ավելի առողջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *