Ինչ է անում հարսս․․․ Ուղղակի ահավոր է․․․ Որդուս ու թոռներիս սոված է պահում․․․ Չգիտեմ՝ ինչ անեմ․․․

Տղաս՝ Անդրանիկը, ամուսնացել է 5 տարի առաջ։ Հարսիս անունը Նատալի է, նիհարիկ, կոկիկ ու լավ դաստիրակված աղջիկ է։ 5 տարվա ընթացքում երկու որդի է ունեցել, իմ սիրելի թոռնիկներին։

Սկզբում ես լիովին հանգիստ էի նրանց համար։ Բնականաբար, նրանց բոլոր գործերից տեղյակ չէի, քանի որ ես ու ամուսինս գյուղում ենք ապրում, իսկ երեխաները՝ քաղաքում։

Հիմնականում նրանք էին գալիս մեր տուն, իսկ մենք շատ հազվադեպ էինք գնում քաղաք։ Բայց և այնպես զարմանում էի, թե ինչու է նրանց սեղանին միայն միրգ ու բանջարեղեն դրված։

Բայց մտածում էի, որ երեխաները փոքր են, երևի Նատալին չի հասցնում առևտուր անել, պատրաստել։

Իսկ մենք երբեք դատարկ ձեռքերով չէիք գնում նրանց տուն։ Գյուղից հետներս թարմ միս, ձու, կաթնամթերք, իմ պատրաստած պահածոներից էինք տանում միշտ։

Որպեսզի օգնեի հարսիս, ինչ ասես պատրաստում էի նրանց տանը․ էլ կարտոֆիլով ու մսով կարկանդակ, էլ տոլմա, էլ կոտլետ։

Սակայն թոռներս ու որդիս ուտում էին, իսկ հարսս՝ ոչ։ Կարծում էի՝ ինչ-որ դիետա է պահում։

Ամեն ինչ բացահայատվեց կրտսեր թոռնիկիս ծննդյան օրը, որը որոշել էին նշել տանը, ու հետևաբար սեղանը Նատալին էր գցել։

Նա միայն միրգ էր դրել, բանջարեղենային աղցաններ, չրեղեն։

—Մի՞թե սա տոնական սեղան է, Նատալի ջան։ Ինչու մսային ուտեստներ չես պատրաստել։ Երեխաներիդ ինչո՞վ ես կերակրելու, -զարմացած հարցրեցի։

—Գիտեք, ես վաղուց էի ուզում ասել ձեզ, որ էլ միս չբերեք մեզ համար։ Մենք միս չենք ուտում, բուսակեր ենք։

Ես այնքան նեղվեցի, երբ լսեցի դա։ Ախր, այս ի՞նչ է անում հարսս։ Ախր երեխաները փոքր են, տղա են, պիտի միս ուտեն, չէ որ պիտի լավ սնվեն, որ մեծանան։

Նատալիին ասացի, որ ինքը կարող է սնվել՝ ինչպես կցանկանա, բայց ահա թոռներիս ու որդուս թող նորմալ կերակրի, անգամ վախեցրի նրան՝ ասելով, որ երեխաներին կվերցնեմ նրանից։

Նատալին հանգիստ պատասխանեց, որ նման իրավունք չունեմ ու ավելի լավ է՝ չմիջամտեմ իրենց ընտանեկան գործերին։

Այդ օրվանից տեղս չեմ գտնում․․․ Չգիտեմ՝ ինչպես վարվեմ։ Որդուս հետ խոսելն անիմաստ է, ասում է, որ չի խառնվում երեխաների սնվելուն, քանի որ մայրն ավելի լավ գիտի, որն է նրանց համար ճիշտ։

Ես ու ամուսինս ամբողջ օրը մտախոհ ենք, բայց ոչ մի ելք չենք գտնում․․․