Ինչ էր շշնջում ստրուկը Կեսարի ականջին՝ ամեն անգամ դափնեպսակը գլխին դնելիս…

Հին Հռոմում ամեն անգամ, երբ Կեսարը պատրաստվում էր Ծերակույտի /Սենատի/ շենք մտնել, նրա գլխին դափնեպսակ դնողը ինչ-որ բան էր շշնջում Կեսարի ականջին․․․Հետո, երբ նրան հարցնում են, ի՞նչ ես քչփչում աշխարհակալի ՝ Կեսարի ականջին, դափնեպսակ դնող ստրուկը պատասխանում է․

— Ես Կեսարի խնդրանքն եմ կատարում․․․
— Կեսարի՞․ ․- զարմանում են հետաքրքրվողները․

— Կեսարը ի՞նչ կարող էր խնդրել ստրուկից․-Ամեն անգամ դափնեպսակը նրա գլխին դնելիս, ես նրա ականջին շշնջում եմ․- Հիշի՛ր, դու սովորական մահկանացու ես, Աստված չես․․․

Այդ հիշեցումն էր խնդրել Կեսարը ստրուկից։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *