Ինչպիսի՞ թագուհի եք. բացահայտե՛ք ձեր թագավորական որակները՝ ըստ ծննդյան ամսվա…

Ինչպիսի թագավորական որակներ ունեք դուք՝ ըստ ծննդյան ամսվա:

Հունվար

Հունվարին ծնվում են հսկայական համբերություն, դիմացկունություն ունեցող մարդիկ: Այդպիսի կանայք կյանքում ցանկացած փոփոխություն արժանապատվորեն են ընդունում: Որպես կանոն, չեն հուսահատվում, ծանր պահերին խորհրդով օգնում են ուրիշներին:

Եթե հունվարին ծնվածների համբերությունը սպառվում է, ավելի լավ է նրանց ճանապարհին չկանգնել․ կտրորեն ու չեն նկատի: Այդպիսի կանանց համար դավաճանությունն անընդունելի է:

Փետրվար

Փետրվարյան թագուհիները համառ են իրենց նպատակին հասնելու գործում: Նրանք հաստատակամ են, ինքնաբավ, ամբարտավան, բայց սրիկա չեն: Փետրվարին ծնված կանանց չեն վախեցնում դժվարությունները: Բարդ իրավիճակներում հավաքվելու, վայրկենաբար ճիշտ որոշումներ ընդունելու նրանց ունակությունը հիացնում է:

Նրանց հեշտությամբ հաջողվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել:Այս կանանց հրաշալի զարգացած վեցերորդ զգայարանը լավ օգնական է մարդու բնավորությունը հասկանալու, ուսումնասիրելու գործում: Փետրվարին ծնված թագուհիները հրաշալի են շփվում երեխաների հետ:

Մարտ

Բնածին լեդի են: Մարտին ծնված կանայք բավական զգայուն են, մեղմ՝ դիմելիս, խոցելի, համեստ: Նրանց նույնիսկ համառությունը ոչ թե նյարդայնացնում է, այլ՝ գրավում: Այս մարդիկ առանձնանում են իրենց անհատականությամբ: Նրանք անպայման իրենց համար արքաներ են գտնում, որոնք կյանքում քայլում են իրենց կողքով՝ պահպանելով, պաշտպանելով, շատ սիրելով:

Ապրիլ

Ապրիլին ցուցարար-թագուհիներ են ծնվում: Նրանց ըմբոստ բնավորությունը դրսևորվում է ոչ թե համընդհանուր ընդունված նորմերը մերժելով, այլ՝ աշխարհայացքով: Նրանք համարձակ, վճռական, միշտ անկեղծ և անհավանականորեն կանացի են: Ամենուր և միշտ հասնում են իրենց ուզածին: Ոչ մի տղամարդ չի կարող անտարբեր անցնել ապրիլյան թագուհու կողքով:

Մայիս

Արտաքինից նրանք կարող են նուրբ աղջիկ ինել, բայց նրանց ներսում ապրում է իսկական ամազոնուհի, մարտիկ-կին:

Նա խիստ է և արդարացի: Իր մեջ անհամատեղելին համատեղելու, միաժամանակ նուրբ, կանացի և ուժեղ լինելու ունակությունը շատերին հիացնում է: Որպես կանոն, մայիսին ծնվածերի կյանքում ամեն ինչ հաջող է դասավորվում:

Հունիս

Այս կանայք մարդկանց «բաց գրքի» պես կարդում են: Նրանք ագրեսիայի ոչ մի դրսևորում չեն ընդունում: Շրջապատողները նրանց սիրում են բարության, բարեսրտության համար:

Նրանք շատ հեռատես են, սակայն իրենց զգացողությանը լսել սկսում են հասուն տարիքում:

Հուլիս

Իսկական սրտակեր են: Դեռ մանկուց արքայադուստր-գեղեցկուհու տեսք են ունենում: Տարիքի հետ դառնում են ավելի գրավիչ, նրանց շատ են սիրում:

Հուլիսյան թագուհիներն իրենց արտաքին գեղեցկությունից խելամիտ են օգտվում՝ լիովին հենվելով գեղեցկության և հմայքի վրա:

Պատահում է, որ երիտասարդ տարիքում աղջիկներն ընտրում են կյանքի սխալ ընկերոջ, սակայն որոշ ժամանակ անց իրական սեր են գտնում և մինչև կյանքի վերջը երջանիկ ապրում:

Օգոստոս

Իսկական ղեկավար, ով կարողանում է կազմակերպել անձնակազմին, աշխատանքը գրագետ բաշխել աշխատակիցների միջև:

Այսպիսի կանայք կյանքում բավական հաջողակ են, անհավանական բարձունքների են հասնում կարիերայում:

Սակայն ամենաշատն ընտանեկան հարմարավետությունն են գնահատում, ընտանեկան արժեքները: Ամուսինը, երեխաները, տունը միշտ առաջնային են: Իսկապես արքայական անհատ են, ազնիվ:

Սեպտեմբեր

Սեպտեմբերը փերի-թագուհիների ամիս է: Ունեն բազմազան բնավորություն, վարպետորեն կարող են ոչնչից ամեն ինչ ստանալ:

Նրանք հրաշալի խոհարար են, տնտեսուհի, կարողանում են յուրահատուկ նորույթ կազմակերպել ընտանեկան հանգստի համար:

Ունեն նուրբ գրական զգայնություն, ոչ ստանդարտ ստեղծագործական տաղանդներով:

Հոկտեմբեր

Ամենազգայուն թագուհիներն են: Միայն մեկ հայացքով գրավում են տղամարդկանց։ Վերջիններս «մահանում են» սիրուց, կրքից:

Այդպիսի գեղեցկուհիների մեջ հույզերն են փոթորկվում, բայց արտաքուստ հանգստության մարմնացում են:

Նոյեմբեր

Թեժ են, կարողանում են իսկապես սիրել: Լավ են գլուխ հանում մարդկանց հոգեբանությունից, նրանց զգում են ենթագիտակցական մակարդակում:

Ցանկության դեպքում կարող են կախարդել, նրանց երազները հաճախ իրականանում են:

Դեկտեմբեր

Թագուհի-զբոսաշրջիկ են։ Մի տեղում չեն նստում: Նույնիսկ եթե որոշ հանգամանքների պատճառով չեն կարող շրջագայել, հոգին երազում է, ուզում են: Նրանք դառնում են լավ կին՝ օրինական, հավատարիմ, նվիրված:

Սակայն նույնիսկ սիրելիի կողքին կարող են որևէ արգելված բանի մասին երազել՝ կյանքը փոխելու, հույզերի մասին, որոնք իրենց անհրաժեշտ են օդի պես: Դեկտեմբերյան գեղեցկուհիները թեթև են շփման մեջ, նրանց հետ միշտ հետաքրքիր է:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *