Ինչպես է քնի դիրքն ազդում մարդու ինտիմ կյանքի վրա

Ինչի՞ց է կախված սեռական առողջությունը: Պարզվում է, որ նույնիսկ այնպիսի գործոնից, ինչպիսին է քնի դիրքը:

Իսպանացի սեքսոլոգներն ապացուցել են, որ քնի ժամանակ մարմնի դիրքը ազդում է տղամարդկանց և կանանց ինտիմ կյանքի վրա, հայտնում է eurolab.ua-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սեռական խանգարումների ավելի քան 40 %-ը պայմանավորված են քնած ժամանակ մարմնի անհարմար դիրքով:

Գիտնականները անվանել են սեռական առողջության համար քնելու «ամենավնասակար» դիրքերը՝ քուն փորի վրա և քուն չափազանց բարձր բարձով:

Առաջին դեպքում տեղի է ունենում ճնշում միզապարկի վրա, և խախտվում է արյան մատակարարումը կոնքի շրջանում:

Երկրորդ դեպքում խախտվում է ուղեղի արյան մատակարարումը, որը վնասում է սեռական հորմոնների աշխատանքին:

Լավ պոտենցիա պահպանելու համար բժիշկները խորհուրդ են տալիս քնել կողքի կամ մեջքի վրա, բայց ոչ մեծ բարձով: