Բարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդել, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն:
Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…
Իսկ Positive-ը գիտի, թե ինչպես նրանց օգնի: Ձեզ ենք ներկայացնում վերականգնող դիմակ, որն ամրացնում է մազերը և հարստացնում է բազմաթիվ սնուցող բաղադրիչներով:
Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
Դիմակ` փարթամ ու ճոխ մազերի համար
Բաղադրիչներ
1 ոչ մեծ բանան
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին:Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտովորոպես երկու ժամ:
Հետո լվացեք տաք ջրով:
Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս դիմակը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի: