Ինչու հրեաները չընդունեցին Հիսուսին, որն էր պատճառը…

Այսօր, Հիսուսի շնորհիվ, տարբեր մշակույթների պատկանող և տարբեր երկրներում ապրող միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում ապրում են հավատով առ Աստված, ապրում են առաջնորդվելով Աստծո պատվիրաններով, ապրում են հույսով ու հավատով լի:Եվ այնուամենայնիվ, որն էր իրական պատճառը որ Հիսուսը չընդունվեց իր ժամանակի կրոնական առաջնորդների կողմից:

Իրական պատճառը, որ կրոնական առաջնորդները չընդունեցին Հիսուսին կայանում էր նրանում, որ այդ առաջնորդները զբաղված էին միայն իշխանությամբ, ժողովրդին թալանելով, կեղեքելով և ժողովրդի հաշվին հարստանալով:

իսկ Հիսուսը մեծ վտանգ էր ներկայացնում և սպառնալիք էր նրանց բացարձակ իշխանությանը: Նրանք շատ լավ գիտեին, որ եթե Իսրայելի ողջ ժողովուրդը ընդունի Հիսուսին և հետևի նրան, իրենք կկորցնեն իրենց իշխանությունը, իրենց ազդեցությունը, իրենց վերահսկողությունը, իրենց դիրքը և բնականաբար, իրենց եկամտի աղբյուրը:

Նրանք օրենքներ ու կանոններ էին մշակում ժողովրդին ամեն կերպ արտաքին աշխարհից կտրելու և մեկուսացված պահելու համար, իսկ Հիսուսը, հակառակը, խոսում էր համեստության, կարեկցանքի ու սիրո մասին:

Այդ կրոնական առաջնորդները ամեն ինչ անում էին ժողովրդին վախի մթնոլորտում պահելու համար, և մարդկանց հավատացնում էին որ Աստված զբաղված է միայն պատժելով, իսկ Հիսուսը բացեիբաց խոսում էր այն մասին, որ մարդիկ բոլորը կարիք ունեն Աստծո սիրո և ներման, որ Աստված ողորմած է, սիրում է բոլորին անկախ ամեն ինչից, և նրա ողորմածությանը արժանանալու համար պետք չէ ամենահնարավոր ծիսակատարություններ կատարել:Երբ Հիսուսի վրա քար էին նետում, նա ներում էր:

Երբ աղքատներին մեղադրում էին սեփական տառապանքների համար, Հիսոսը կանգնում էր քշվածների կողքին, լսում էր նրանց խնդիրները, բուժում էր բորոտներին, հաց էր կիսում մերժվածների ու նրանց ընտանիքների հետ:Հիսուսը դուրս եկավ այն համոզմունքի դեմ, որ մարդկանց մի խումբ ընտրյալ է կամ կարևոր է Աստծո աչքերում: Հիսուսն ասում էր, որ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, անկախ այն բանից քահանա են իշխանավոր թե սովորական ձկնորս:Իսկ դա ձեռնտու չէր կրոնական առաջնորդներին:

Ահա թե ինչու նրանք չհավատացին Հիսուսին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *