Ինչի մասին է վկայում այն, երբ կինը չի շպարվում

Շատ աղջիկներ ու կանայք նույնիսկ աղբը թափելիս կամ մթերային խանութ գնալիս պարտադիր կերպով շպարվում են, հարդարում մազերը ու առաջ գնում գեղեցիկ քայլվածքով։

Լինում են նաև հակառակ դեպքեր, երբ անգամ տոնական օրերին կանայք չեն ցանկանում շպարել դեմքը։

Բազմաթիվ դեպքեր ուսումնասիրելով՝ հնարավոր է եղել պարզել մի քանի պատճառ, թե ինչու են գեղեցկուհիները հրաժարվում շպարի պարագաներ օգտագործելուց։

  • Խելացի կին

Կա համատարած կարծիք, որ միայն ինքնավստահ կանայք չեն շպարվում, սակայն դա այդպես չէ։

Իրականում շատ խելացի կանայք նույնպես չեն տեսնում կոսմետիկայի կարիք, քանի որ հույս չեն դնում նրա վրա, որ իրենց ընդունելու են ու գնահատելու ըստ արտաքին տեսքի։

Նա կարևորում է ոչ թե սեփական արտաքինը, այլ այն, թե ինչի մասին է խոսում։

  • Անկեղծ մարդ

Շատ կանայք համարում են, որ շպարը նման է դիմակի։ Այսինքն ներկայանալով առանց դիմահարդարման, նա կարծես անկեղծ ցուցադրում է իր իրական տեսքը։

  • Կինը պատրաստ է լուրջ հարաբերությունների

Արդյո՞ք նկատել եք, որ տարիքի հետ շատ կանայք դադարում են դիմահարդարվել, մինչդեռ երիտասարդ աղջիկներն անում են դա ավելի մեծ հաճախականությամբ։

Բանն այն է, որ ավելի հասուն կանայք չեն փորձում գրավել որևէ մեկի ուշադությունը շպարի օգնությամբ։

  • Պարզ մարդ

Վառ դիմահարդարման բացակայությունը կարող է վկայել նաև այն մասին, որ մարդու բնավորությունը պարզ է ու հասարակ։

Այնքան պարզ, որ նույնիսկ «թերությունները» կոծկելու կարիք չունի, չի ուզում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել։