Մենք բոլորս ժամանակ առ ժամանակ ունենում ենք աչքի թրթռոց: Այս ոչ այնքան հաճելի երևույթը կոչվում է միոկիմիա: Այն չի ուղեկցվում ցավով և հիմնականում սթրեսի կամ գերհոգնածության հետևանք է:
Համակարգչի առաջ երկար գտնվելը, էլեկտրոնային սարքերից օգտվելը, անգամ լարված կարդալը կարող են հանգեցնել աչքի թրթռոցի:Միոկիմիան հիմնականում երկար չի տևում:Ընդամենը մի քանի վայրկյան անց այն անհետանում է:
Եթե ձեզ մոտ սա հաճախակի է պատահում, ապա լավ կանեք կրճատեք նաև կոֆեինի օգտագործման չափաքանակը:Ընդհանուր առմամբ անհանգստանալու կարիք չկա:
Սակայն, եթե այս երևույթն ուղեկցվում է այլ երևույթների հետ մեկտեղ, օրինակ բարձրանում է ջերմաստիճանը կամ առկա է ցավի զգացում, ինքնազգացողության վատացում, ապա պետք է դիմել բժիշկի:
Շտապ դիմել է պետք բժիշկի նաև այն դեպքում, երբ աչքի հետ միասին թրթռում է նաև կոպը կամ բերանի մի անկյունը:
Առողջ եղե՛ք: