Երբ նոր էի վերադարձել Չինաստանից, տատիկս մտածում էր, թե խելագարվել եմ: Հատկապես այն բանից հետո, երբ նա բացեց սառնարանս, որպեսզի ստուգի մթերքի պահպանման ժամկետները, ու սպունգ հայտնաբերեց:Նա ինձ անուշադիր համարեց, քանի որ կարծեց, թե պատահաբար եմ դրել սպունգը սառնարանում:
Բանն այն է, որ ես դա հատուկ էի արել, քանի որ սառեցրած սպունգը՝ բազմաֆունկցիոնալ միջոց է, որն օգտագործվում է չինական ընատնիքներում:Սովորական սպունգը կարող եք օգտագործել սառույցի և սառեցրած մթերքի փոխարեն: Եթե վնասվածք ստանաք, սառեցրած սպունգը կօգնի ձեզ: Թրջեք այն, դրեք տոպրակի մեջ ու սառեցրեք:
Այն կարող եք օգտագործել մի քանի անգամ, և սառնությունն էլ հիանալի է պահում:Եթե սառնարանում հաճախ են նեխում մրգերն ու բանջարեղենը, սպունգը կլուծի նաև այդ խնդիրը: Սա կօգնի մթերքին ավելի երկար պահպանվել:Պարզապես դրեք սպունգը այն հատվածում, որտեղ դրված է բանջարեղենն ու միրգը, նաև կանաչին:
Սպունգը կսկսի իր մեջ կլանել խոնավությունը, որի պատճառով փչանում է մթերքը: Միայն թե չմոռանաք այն պարբերաբար քամել:Սպունգը կօգնի նաև ազատվել սառնարանի վատ հոտից. պարզապես թրջեք այն 2/3 ջրից+ 1/3 սոդայից պատրաստված լուծույթի մեջ: Քամեք ու դրեք սառնարանի մեջ: