Ինձ համար դժվար ժամանակներ սկսվեցին, երբ որդիս ամուսնացավ․․․ Միայն աղջկաս շնորհիվ կարողացա դաս տալ հարսիս․․․

Ինձ համար կյանքը բարդացավ այն ժամանակ, երբ տղաս ամուսնացավ։ Ամեն ինչ փոխվեց, երբ հարսս ոտք դրեց մեր տուն։Ես, ամուսինս ու աղջիկս սկսեցինք մի սենյակում ապրել, իսկ մյուս ննջասենյակը, որը մինչ այդ դստերս էր պատկանում, տվեցինք հարսիս ու որդուս։ Ի սկզբանե կարծում էինք, թե դա ժամանակավոր է, հույս ունեին, որ երիտասարդները աշխատանք կգտնեն, ոտքի կկանգնեն, տուն կվարձեն, սակայն այդ ամենը ուղղակի երազանք մնաց․․․

Ժամանակն անցնում էր, իսկ երիտասարդները ոչ մի տեղ չէին շտապում տեղափոխվել։ Իսկ հարսիս պահվածքը, մեղմ ասած, անթույլատրելի էր։Նա առավոտյան գնում էր լոգարան ու առանց ամաչելու ամբողջ օրն անցկացնում խալաթը հագին, ժամերով հեռախոսով էր խոսում, տան գործերի ժամանակ չուներ։

Միայն հանուն որդուս էի դիմանում նրա վարքին, բայց աղջիկս չէր պատրաստվում համակերպվել։ Հաճախ դժգոհում էր, վիճում հարսի հետ։ Բոլորիս համար էլ ավելի դժվար դարձավ, երբ ծնվեց թոոռնիկս։Հարսիս մոտ ուղղակի բացակայում էր մայրական բնազդը, իսկ եթե կար, ապա շատ խորն էր թաքնված։ Նա նախընտրում էր պառկել բազմոցին ու հեռուստացոււյց դիտել։ Փոքրիկի հետ կապված հոգսերը ընկել էին ինձ վրա։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար աղջիկս առաջարկեց․

—Մամ, բավական է ապրումների մեջ ընկնես, արի գնանք ամառանոց։ Ես, դու, հայրիկը կգնանք, միևնույնն է, ես առցանց եմ աշխատում, դուք էլ կհանգստանաք։

Սկզբում չէի ուզում, բայց ամուսինս էլ համաձայն էր աղջկաս հետ։ Ես էլ մտածեցի, որ միևնույնն է, մենք թոշակառու ենք, աղջկաս գործին չի խանգարի, ինչու ոչ։Երիտասարդների ընտանիքում մեր գնալուց հետո պանիկա սկսվեց։ Ի՞նչ անել, եր՞բ անել, երեխան վաղ առավոտից արտասվում է, տունը կեղտի մեջ կորել է, խանութ չեն հասցնում գնալ․․․

Որդիս մի քանի օր ամեն օր զանգում ու բողոքում էր, որ տանը ուտելու բան չկա, մաքուր հագուստ չկա, երեխան նորմալ չի քնում․․․ Պահանջում էր, որ հետ գնանք տուն, իսկ ես ասացի, որ չեմ կարող։Որդիս ստիպված եղավ «մեծանալ», «դաստիրակել» կնոջը, երկուսն էլ 1 ամսում խելքը գլուխը հավաքեցին։ Անգամ երկուսով եկան ու ինձանից ներողություն խնդրեցին։

Իսկ 3 ամսից էլ տղաս տուն վարձեց, ու իրենք առանձնացան։ Հիմա հարկ եղած դեպքում հաճույքով պահում եմ թոռնիկիս, սակայն ինձ շահագործված ու պարտավորված չեմ զգում․․․Երբեմն մեծերն են մեղավոր լինում, երբ երիտասարդները չեն կարողանում սկսել ինքնուրույն կյանքով ապրել։ Շնորհակալ եմ դստերս, հենց նրա իմաստուն լինելու հաշվին մեր ընատնիքը չքայքայվեց, իսկ վեճերը վերջացան։