Իմ կամքից անկախ սիրահարվեցի խուլ ու համրի․ երբ ամուսնացա, ծնողներս անգամ հարսանիքիս չեկան, ասացին, որ ես դավաճան եմ

Այն օրը, երբ մենք ծանոթացանք, օրս վատ էր սկսվել։ Սկզբում չէի լսել զարթուցիչի ձայնը, հետո մոռացել էի
ան-ջատել ջուրը, ուշացել էի ավտոբուսից։ Անհույս կանգնած էի կանգառում՝ հասկանալով, որ կուշանամ
աշխա-տանքից, եթե մի բան չձեռնարկեմ։

Տաքսի գտնել չէի կարողանում, այնպես որ ստիպված եղա պատահական մեքենա կանգնեցնել։ Գիտեմ, որ
այդպես չի կարելի, բայց այդ պահին լավ չէի գիտակցում։

Շուտով մի մեքենա արգելակեց, և ես արագ թռա մեջը։ Բացատրեցի, թե ուր եմ գնում, բայց ինձ չհասկացան։
Հետո ես հեռախոսով ցույց տվեցի քարտեզի վրա և մենք գնացինք։

Վարորդն ամբողջ ճանապարհին հայացք էր գցում ինձ վրա, բայց ոչինչ էչր ասում։ Երբ ինձ տեղ հասցրեցին,
փորձեցի վճարել, բայց տղամարդը միայն տարավ մի կողմ ձեռքս և գլխով ասաց «ոչ»։

Ես առավոտյան այնքան էի հոգնել,որ աշխատավայրում ամբողջ օրը երազում էր տուն գնալու մասին։Երբ
դուրս եկա, տեսա այն նույն երիտասարդին, ով ինձ օգնեց առավոտյան։ Նա մոտեցավ ինձ, մի երկտող ու ծաղկեփունջ էր բերել։

Ես բացեցի նամակը, իսկ մեջը գրված էր, որ իր անունը Արմեն է, և ինքը խուլ ու համր է, կարողանում է կարդալ շուրթերի միջոցով։ Ես չէի հասկանում, արդյո՞ք դա կատակ էր․․․ շփոթված էի, և ուղղակի պտտվեցի
ու վազելով հեռացա, նույնիսկ ծաղիկները չվերցրեցի։

Եթե նա որոշելէր կատակել,բոլորովին ծիծաղելի չէր,իսկ եթե լուրջ էր,ինձ պետք չէին նման
հարաբերություններ։ Իսկ եթե պետք էին․․․Նա չհանձնվեց։

2 շաբաթ ամեն օր գալիս էր իմ աշխատավայրի մոտ։ Ի վերջո հանձնվեցի, համաձայնվեցի հետը սրճարան
գնալ։ Իրականում նա հետաքրքիր մարդ էր։

Ուշադիր նայում էր շուրթերիս։ Ես խոսում էի, իսկ նա պատասխանում էր սմարթֆոնով։ Դա այնքան էլ
հարմար չէր, բայց միակ ելքն էր։

4 ամիս անց Արմենն ինձ ամուսնության առաջարկություն արեց․ ես երջանիկ էի։ Ծնողներիս ու ընկերներիս
հետ ծանոթությունն ամենածանրն էր։

Մայրս ու հայրս դժվարությամբ էին ընդունում նրան, ամեն օր փորձում էին ինձ հետ պահել կայացրած
որոշումից։

Բոլորին հուզում էր միայն այն, որ Արմենը խուլ ու համր է, սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա
մարդկային հատկություններին։ Ի վերջո, ծնողներս հրաժարվեցին գալ մեր հարսանիքիս, ասացին, որ ես
դավաճան եմ։

Հիմա մենք ունենք որդի, արդեն 5 տարեկան է, հիանալի տիրապետում է ժեստերի լեզվին, հոր հետ շփվում է
առանց խոչընդոտների։

Բարեբախտաբար, երեխաս չունի լոսղության կամ խոսքի հետ կապված որևէ խնդիր-ներ։Թոռան ծնվելուց
հետո ծնողներս մեզ հետ մտերմանալու փորձեր սկսեցին անել, բայց…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *