Իմ աշխատավարձի կեսը ծախսեցի, որ փրկեմ նրան․․․ Չէի մտածում, որ ամուսինս նման բան կասի․․․

Մի քանի ամիս առաջ անձրևոտ երեկո էր, ես նստած էի տանը, երբ լսեցի նրա լացի ձայնը։ Հետևելով ձայնին՝ հասա ծառի ճյուղերի մոտ ու հայտնաբերեցի այս հրաշքին։

Նա ամբողջությամբ թաց էր, դողում էր։ Կանչեցի, որ մոտենա ինձ․ ու երբ գալիս էր, շարժվում էին բարձր խոտերը, ու ես անհամբեր սպասում էի, թե ով է հյատնվելու դրանց մեջից։

Ես միանգամից գրկեցի նրան ու սեղմեցի ինձ․․․ Այնքան սառն էր։ Ոչ մի կատու չկար մոտակայքում։ Ենթադրեցի, որ մորը կորցրել է։ Բերեցի տուն, ու երբ ամուսինս տեսավ, ասաց․

—Մեզ պետք է այս կատուն։ Անկասկած պետք է։

Մենք տաքացրեցինք նրան, խնամեցինք, բայց շատ շուտ հասկացանք, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Հաջորդ առավոտյան տարանք անասնաբույժի մոտ։

Նա ասաց, որ կենդանու մոտ հիպոգլիկեմիա է, հավանաբար զարգացել է այն պատճառով, որ ծնված օրվանից պատծաճ չի սնվել։

Մասնագետը խորհուրդ տվեց չզբաղվել կենդանու բուժմամբ, քանի որ մեծ գումար ու ժամանակ կպահանջվի, խորհուրդ տվեց հրաժարվել նրանից։ Բայց մենք չհամաձայնվեցինք։

3 օր ես ու ամուսինս աշխատանքից հետո այցելում էինք նրան, հետո արդեն տանն էինք խնամում ու կերակրում։ Մեր ձագուկը օրեցօր ավելի առողջ ու ամրակազմ է դառնում։

Թեպետ մենք այնքան էլ շատ չենք վաստակում, տան վարձ ենք տալիս, բայց չէինք կարող 1 անգամ փրկել նրան, իսկ հետո թողնել բախտի քմահաճույքին։Հետաքրքիրն այն է, որ անգամ բժիշկը չէր հավատում, որ կատուն կապաքինվի, բայց ոչ․ սերը հրաշքներ է գործում։