Իմ անշնորհակալ դուստրերը…ինձ թվում է, կյանքս իզուր եմ ապրել

Ես միշտ կարծում էի, որ երեխաների վատ վարքի հարցում մեղավոր են միայն ծնողները, քանի որ ժամանակին պատշաճ ուշադրություն չեն դարձրել նրանց դաստիրակությանը:

Ես իմ երկու աղջիկներին սովորեցրել եմ լինել մաքուր և կոկիկ, պատասխանատու, գործունյա: Ուրախանում էի, որ աղջիկներս մեծանում էին խելացի և ինքնուրույն:

Երկուսն էլ չեն ուզում ամուսնանալ, դա իրենց ձեռտու է: Ոչ մի պատասխանատվություն չկա նրանց վրա, ոչ մի պարտականություններ չունեն:

Ավագ աղջիկս հաճախ փոխում է աշխատանքը, իսկ մինչև նորը գտնել կարող է ամիսներով նստել տանը՝ ինձանից պարտքով գումար խնդրելով, որը, բնականաբար, նա երբեք չի վերադարձնում:

Չեմ հասկանում, որտեղ է եղել իմ բացթողումը՝ նրանց դաստիրակության հարցում: Ինչու՞ են նրանք խելացի և համեստ երեխաներից վերածվել այսպիսի շահամոլ և ծույլ մարդկանց:

Նախկինում ինձ անհանգստացնում էր նրանց ապագան, բայց ես հիմա երազում եմ աղջիկներիցս առանձին ապրելու և նրանց հետ այլևս չշփվելու մասին, քանի որ էլ չեմ դիմանում նրանց անհարգալից վերաբերմունքին:

Երբեք չէի մտածի, որ նման տհաճ խնդրի առաջ կկանգնեմ…