Կար ժամանակ, երբ ընկերներ էին Ջուրը, Կրակը, Քամին ու Պատիվը: Բայց եկավ մի պահ, որ պիտի բաժանվեին, և նրանք սկսեցին քննարկել, թե ինչպես հետո գտնեն իրար: Ջուրն ասաց, որ իրեն կարող են գտնել այնտեղ, որտեղ եղեգներն են աճում:
Քամին ասաց, որ ինքն այնտեղ կլինի, որտեղ տերևներն են սոսափում: Կրակն ասաց, որ իրեն կարող են գտնել վեր բարձրացող ծխով:
Եվ միայն Պատիվն էր, որ լուռ մնաց: Ընկերները հարցրեցին, թե ինչու՞ նա ոչինչ չի ասում: Եվ այդ ժամանակ Պատիվն ասաց.
— Դուք կարող եք բաժանվել ու կրկին միանալ, սակայն ինձ այդ բանը տրված չէ: Նա, ով մի անգամ բաժանվում է ինձնից, բաժանվում է ընդմիշտ ու այլևս հանդիպել չի կարող: