Սամարա քաղաքում տեղի ունեցող խառը մենամարտերի՝ հոկտեմբերի 6-ին մեկնարկած
GFC 18 մրցաշարում հայ մարզիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է ազգությամբ թուրք Բաթուհան Աքդումանին:
Մենամարտի ժամանակ հայ մարզիկը գրեթե խեղդել է թուրք մրցակցին՝ բաց թողնելով նրան միայն այն ժամանակ, երբ մրցավարներն են մոտեցել:
Այնուամենայնիվ, թուրք մարզիկն ուշագնաց է եղել:
Նշվում է, որ մրցաշարին մեկնելուց առաջ Բաթուհան Աքդուման սոցկայքերից մեկի իր էջում գրել էր, որ Ռուսաստան գնում է հայի գլխի հետեւից:
Աբրահամյանն էլ այդ կերպ պատասխանել էր Աքդումանին:
Տեսանյութը դիտեք ստորև՝