Մի ընտանիք իր տուն էր բերել մի տատիկի:Գրեթե օտար:Շատ հեռու բարեկամուհի էր:Բավական չէ,որ գրեթե օտարէր, նաև կույր էր, և, ներեցեք խոսքիս համար, տկարամիտ:
Չեմ ուզում նեղացնել, բայց դե…լրիվ խելքը պակասել է:
Մարդիկ բարի էին, դրա համար էլ բերել էին իրենց տուն, հասարակ գյուղացիներ էին,այնտեղ հաճախ կարելի է նման բան նկատել, քաղաք ոչ մեկ էլ չէր տանի օտար տատիկի, որի մասին պետք է նաև հոգ տանել, գյուղում մարդիկ ավելի բարի են:Միայն թե աղքատ էին, ունեին երեք երեխա, իսկ մի որդու կողմից էլ՝ 2 թոռնիկ:
Մեծ ընտանիք: Եվ այնքան պարզ, մի քիչ կոպիտ, ոչ այդքան կրթված, բայց շատ խղճով: Նրանք կնոջը չտարան ծերանոց, այլ տուն բերեցին:Տատիկը չէր կարողանում ինքն իրեն սպասարկել: Բերելով տուն՝ նրան մաքուր շորեր հագցրեցին, կերակրեցին և անկողնու վրա նստեցրեցին:
Այդ օրվանից սկսեցին ապրել, տատիկի հոգսերն էլ լիովին իրենց վրա վերցրեցին:Նաև սկսեցին լսելնրա ամեօրյա զառանցանքը:Մի անգամէլ այդտատիկը,Ֆլորիդա Միրզոևնան,իրծեր ձայնովկրկին զառանցեց. «խորդանոց գող է մտել»:
Գնացին խորդանոց՝ այնտեղ հարբած հարևանը արժեքավոր իրեր է գողանում:Մի ժամանակ անց տատիկը նորից ասումէ.«Թող Ռինատը չգնա քաղաք:Ավտովթարի մեջկընկնի»:Դյուրահավատ ընտանիքն էլ լսեց իր աննորմալ տատիկին և Ռինատին չթողեցին ընկերոջ հետ քաղաք գնալ:
Ընկերը ավթովթարի մեջէր հայտնվել և առողջական մեծ վնասներէր ստացել:Իսկ եթե Ռինատը կողքին նստած լիներ՝ տեղում կմահանար:Դրանից հետո սկսեց զառանցել,որ իր համար վիճակախաղի տոմս գնեն:Ամեն օր նույն բանն էր խնդրում: Ընտանիքի հայրը գնաց մեծ գյուղ և գնեց: Եվ ի՞նչ եք կարծում:
Նրանք մեծ գումար շահեցին: Շատ մեծ գումար: Երեք հարյուր կամ չորս հարյուր հազար:Ահա այդպես:Տատիկի համար նոր խալաթ գնեցին,քաղցրավենիք և շատ այլ լավ բաներ:Նաև գեղեցիկ ծածկոց,հետո ինչ, որ աչքերով չի տեսնում: Նա այլ կերպ է տեսնում ամեն ինչ:
Թող ամեն ինչ գեղեցիկ լինի: Եվ բոլորը նրան սիրում են: Չնայած որ նա միշտ զառանցում է և մոռանում է ամեն ինչ: Չի կարողանում ինքնուրույն ուտել և հոգալ մնացած կարիքները: Բայց նա շատ է ժպտում: Նստած է գեղեցիկ ծածկոցի վրա, հագին մաքուր խալաթ և գեղեցիկ գլխակապով, կարծես տիկնիկ լինի…
Անընդհատ համրիչը ձեռքին է և բարի ինչ-որ բան է խոսում բարակ ձայնով: Եվ տանում-բերում է գլուխը…