Ընտրեք քարտը և պարզեք ինչ է սպասվում ձեզ սիրո մեջ

Ձեր առջև 4 քարտ է, ընտրեք քարտերից մեկը պարզելու ավելին ձեր սիրային հարաբերությունների մասին։ Վստահեք ձեր ինտուիցիային, բայց շատ երկար մի մտածեք:

Եթե դուք ընտրել եք առաջին քարտը – այն ցույց է տալիս հարստության հանդեպ ձեր մեծ ցանկությունը։ Դուք ցանկանում եք գտնել իրական սեր, բայց չեք կարող հրաժարվել հարստանալու ցանկությունից:

Այս իրավիճակում դժվար կլինիհավասարակշռել զգացմունքներն ու ամբիցիաները: Եթե կարողանաք զսպել ձեր այդ ցանկությունը, երջանիկ կլինեք, Նյութական կողմը էական դեր է խաղում ընտանեկան բարեկեցության մեջ, բայց հարաբերությունները միայն դրա հիման վրա չեն կարող կառուցվել:

Փորձեք փոխզիջման գնալ:

Եթե դուք ընտրել եք երկրորդ քարտը — այս պատկերը կապված է միայնության, իմաստության, գիտելիքի հետ: Եթե ընտրել եք այս քարտը, ապա հիմա ուզում եք մենակ լինել ձեր սեփական զգացմունքների հետ: Դուք հավանաբար երկար ժամանակ հարաբերությունների մեջ եք, բայց հոգնել եք դրանից:

Դուք վստահ չեք ձեր զգացմունքների մեջ և ցանկանում եք հասկանալ, թե ինչպես շարունակել հետագա ընթացքը: Դադար տվեք այդ հարաբերություններին և հստակեցրեք ձեր զգացմունքները: Մեռնող կիրքը վերադարձնելը երբեք ուշ չէ, պարզապես որոշեք արդյոք դա եք ուզում:

Եթե ընտրել եք երրորդ քարտը – դուք հասել եք ձեր իդեալին։ Դուք կարողացել եք հաջողությամբ համատեղել ֆիզիկականն ու հոգևորը, նյութականն ու բարոյականությունը:

Զուգընկերոջ հետ հարաբերությունները զարգանում են ներդաշնակորեն։ Ամենայն հավանականությամբ, նա հենց այն անձն է, ում հետ կարող եք ամուր ընտանիք ստեղծել:

Եթե ընտրել եք չորրորդ քարտը — ձեր ընտրությունը վկայում է զգայականության, կրքի, սիրավեպի ցանկության մասին: Դուք դեռ պատրաստ չեք լուրջ հարաբերությունների, և ձեր զուգընկերոջ հանդեպ ունեցած զգացմունքները չեն կարող հասուն լինել:

Փոխարենը, դուք պատկերացնում եք մի իդեալ, որին ձգտում եք, բայց չեք նկատում ձեր սիրելիի իրական թերություններն ու ռաքինությունները: