Իմ ընկերոջ պատմությունը, ով հանդիպում էր ամուսնացած կնոջ հետ.. Ընկերս սկսեց հանդիպել մի կնոջ հետ։ Ես ճանաչում էի նրան և զգուշացրի ընկերոջս, որ նա ամուսնացած է, բայց նա ուշադրություն չդարձրեց։
Ընկերս յոթերորդ երկնքում էր։ Մի օր էլ Նաստյան՝ ընկերոջս սիրուհին, որոշեց Սերգեյին հրավիրել իր տուն: Մենք պայմանավորված էինք, բայց ընկերս զանգահարեց և ուրախ ասաց․
— Նաստյան ինձ հրավիրել է իր տուն, նրա ամուսինը մեկնել է գործուղման, կհանդիպենք վաղը։
Պարզվում է Նաստյան մենակ էր և հիմա նրան ոչ ոք չէր խանգարում Սերգեյին իր տուն հրավիրել և ժամանակ անցկացնել նրա հետ:
Սակայն ուշ երեկոյան դուռս թակեցին, բացեցի տեսնեմ ընկերս կիսամե րկ կանգնած է։ Պարզվում է Նաստյայի ամուսինը մտափոխվել էր և չէր մեկնել։
Ընկերս մի կերպ ճողոպրել էր նրա տանից, ցած էր թռել պատշգամբից և վնասել էր ոտքը, վազելիս նրա վրա հար ձակվել էր մի շուն։
Այնպես, որ ամուսնացած կանանց հետ շփվելիս հաշվի առեք, որ ամեն վայրկյան կարող եք բռնվել «հանցանքի» վայրում։