Ցավոք, ժամանակակից աշխարհում շատ են ամուսնալուծությունները: Շատ հարաբերություններ ավարտվում են համատեղ կյանքի 5-6-րդ տարում: Պատճառները տարբեր են՝ սկսած հիասթափություններից և մինչև նոր շունչ բացվելը…
Մեր հերոսուհին պատմել է լիովին այլ պատմություն:
Շատ ծանր էր մեր ամուսնալուծությունը: Նա դավաճանել էր ինձ, իսկ ես չկարողացա ներել, նա զայրացավ, որ ես այդքան սկզբունքային եմ և որոշեց ամեն կերպ ցավեցնել ինձ: Կիսում էր նույնիսկ բաժակներն ու գդալները, վիրավորում էր ինձ, իսկ վերջում էլ ինձ անպետք մայր անվանեց:
Հետո ասաց, որ մեր որդին իր հետ է ապրելու: Ես չասացի, որ դեմ եմ, ինչպես նաև դրան համաձայն էր մեր 6 դասարանի աշակերտ տղան: Նախկին ամուսինս փաստաբանի վարձեց, և արդյունքում դատարանը որոշում կայացրեց, որ մեր որդին պիտի հոր հետ մնա:
Սակայն ամուսինս մի բան հաշվի չէր առել: Մեր որդին գտնվում է բավականին ծանր տարիքում, ունի բարդ բնավորություն, վատ է սովորում, նաև պարզվում է, որ նրան պետք է կերակրել, հագցնել, ապահովել դպրոցական պարագաներով և հոգալ բազմաթիվ այլ կարիքներ:
Նախկինում այդ ամենով ես էի զբաղվում, իսկ այժմ ես դարձել եմ կիրակնօրյա մայրիկ: Ալիմենտներ եմ վճարում և հանգստյան օրերս անցկացնում եմ որդուս հետ:
Միասին սրճարան ենք գնում և զբոսնում: Իսկ ընդհանուր առմամբ ժամանակս նվիրում եմ ինքս ինձ. անգլերեն եմ սովորում, յոգայով եմ զբաղվում, գնում եմ կոսմետոլոգի մոտ:
Իսկ նախկին ամուսինս երբեմն հոգնած և տանջված զանգում է ինձ, որ բողոքի, իսկ ինձ համար միևնույնն է, ես ազատ եմ…