Որպես կանոն, մաքրությունը շատ ուժ ու ժամանակ է խլում, սակայն մենք կպատմենք, թե ինչպես կարելի է ամեն ինչ կարգի բերել շատ արագ: Աнհրաժեշտ է 5 րոպե ժամանակ:
- Առաջին րոպե
Այս 60 վայրկյանում արագ հավաքել թափթփված իրերը. պահարանների մակերեսի վրայից, լվացարանից, հատակից:
Օրինակ, կեղտոտ սրբիչները դրեք զամբյուղի մեջ, խնամքի միջոցները՝ պահարանի մեջ, սպունգը՝ նույնպես հատուկ նախատեսված տեղում:
- Երկրորդ րոպե
Այստեղ անցնում ենք արագ մաքրմանը: Մաքրող միջոց ենք լցնում զուգարանակոնքի ու վաննայի մեջ, իսկ հետո մաքրում հատուկ խոզանակով:
Կտորով անցնում ենք հորիզոնական մակերեսներով:
- Երրորդ րոպե
Այս րոպեն հատկացնում ենք ամեն ինչ ուղղելու ու հավասարեցնելուն:
Կոկիկ կախում ենք մաքուր սրբիչները, ուղղում բանկաները, շամպունների տարաները, վարագույրը:
- Չորրոդ րոպե
Արդեն մոտ ենք ավարտին: Այս 1 րոպեն հատկացնում ենք հայելու ու ծորակի մաքրմանը:
Դրանք պետք է լավ փայլեցնել ու ժպտալ սեփական արտացոլանքին:
- Հինգերորդ րոպե
Այս 1 րոպեն էլ հատկացնում ենք կիսատ մնացած գործերին ու ամեն ինչ վերջնական տեսքի հասցնում:
Արեք սա ամեն օր ու ստիպված չեք լինի շաբաթական 1 ամբողջ օր անցկացնել միայն մաքրություն անելով: