Ընդամենը 10 րոպեում պատրաստվող տնական փափուկ ու անուշաբույր թխվածքաբլիթ

Թխվածքաբլիթը պատրաստվում է 10 րոպեում, իսկ թխելու համար անհրաժեշտ է 25 րոպե։ Ստացվում են շատ նուրբ, փափուկ ու համեղ։ Անհրաժեշտ բաղադրիչները գրեթե միշտ ձեռքի տակ են։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  1. 100գ թթվասեր
  2. 2 ձու
  3. 320գ ալյուր
  4. 100գ կարագ
  5. 2ճ․գ․ շաքարավազ
  6. 1թ․գ․ փխրեցուցիչ
  7. վանիլին կամ կիտրոնի կեղև

Պատրաստման եղանակ․

Ալյուրը մաղել խորը տարայի մեջ։ Ավելացնել փխրեցուցիչը, շաքարավազը, մի պտղունձ աղ, վանիլին կամ մի քիչ կիտրոնի քերած կեղև։ Խառնել։Սառը կարագը կտրատել կամ անցկացնել խոշոր քերիչով։ Ավելացնել ալյուրով խառնուրդին և խառնել այնքան, որ փշուր ստացվի։Այնուհետև ավելացնել մի ձուն, լցնել թթվասերը և խմոր հունցել։ Երկրորդ ձուն նախատեսված է թխվածքաբլիթին քսելու համար։Սեղանին ալյուր շաղ տալ և գրտնակել խմորը՝ միջին հաստությամբ շերտ ստանալով։

Ձուն հարել և քսել խմորի շերտին։ Շաքարավազ ցանել ամբողջ մակերեսին և թխվածքաբլիթներ կտրել՝ ֆորմայով կամ դանակով։Թխվածքաբլիթները դնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։Տաքացնել ջեռոցը մինչ 180 ջերմաստիճանի։ Արդեն տաքացած ջեռոցի մեջ ուղարկել տապակը։ Թխել մոտ 25 րոպե։Պատրաստի թխվածքաբլիթի վրա՝ ցանկության դեպքում, շաքարի փոշի լցնել։

Բարի ախորժակ։

Ընդամենը 10 րոպեում պատրաստվող տնական փափուկ ու անուշաբույր թխվածքաբլիթ: 4 комментария

  1. Roy Basch, the red hot Rhodes Scholar, thought differently but then he hadn t met Hyper Hooper, out to win the most post mortems of the year award, nor Molly, the nurse with the As in all hospitals, the medical hierarchy of The House of God was a pyramid a lot at the bottom and one at the top buy cialis uk Cellular toxicity was measured using the MTT assay mean SD, n 5; P vs

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *