Այս դեպքը տեղի է ունեցել մեր ծննդատանը: Ծննդկանը բազմազավակ մայր էր: Մենք գիտեինք, որ ամեն ինչ բարդ է լինելու, քանի որ կինը զույգ երեխաներ պիտի ունենար:
Նա արդեն 4-րդ անգամն էր զույգ երեխաներ ծննդաբերում, նրա վեց երեխաները տղաներ էին:
Ամուսինը նույնպես անհանգիստ էր և հուզված, սակայն լավ գիտեր, թե ինչպես կարելի է օգնել կնոջը:Անին նախօրոք չէր իմացել երեխաների սեռը, ակնկալում էր, որ երեխաներից գոնե մեկը աղջիկ կլինի:
Երբ ծնվեց առաջին փոքրիկը, Անին անհամբերությամբ հարցրեց, աղջիկ է թե տղա: Երբ իմացավ, որ տղա է, չզարմացավ: Երկրորդ տղան իրեն երկար սպասել չտվեց:
Երկուսն էլ առողջ տղաներ էին:Տեսանք, որ մայրը սկսել է արտասվել:
Նա շատ էր երազում դստեր մասին, սակայն ունեցավ և յոթերորդ և ութերորդ որդիներին:
Հաջորդ օրը Անին իմացավ, որ կողքի պալատից մի կին աղջիկ է ունեցել, սակայն թողել է փոքրիկին ծննդատանը և հեռացել: Կինը հասկացավ, որ դա իր ճակատագիրն է:
Խոսեց ամուսնու հետ, և նրանք որոշեցին որդեգրել երեխային:
Փաստաթղթերը տեղում ձևակերպեցին և արդեն մի քանի օր անց երջանիկ ծնողները տուն գնացին երկու որդիների և չքնաղ դստեր հետ: