Զգուշացեք գուշակությամբ զբաղվող խաբեբաներից. Մոսկվայում կինը խաբեությամբ 2 միլիոն ռուբլի է շորթել 23-ամյա աղջկանից..

Երբ գուշակը դադարել է կապի դուրս գալ աղջկա հետ, վերջինս դիմել է ոստիկանություն
Մոսկվայում գուշակությամբ զբաղվող կինը SMS հաղորդագրության միջոցով տարվող խորհրդակցության արդյունքում 8 օրվա ընթացքում 23-ամյա աղջկանից 2 միլիոն ռուբլի է շորթել, գրում է РИА Новости-ն:

Երբ գուշակը դադարել է կապի դուրս գալ աղջկա հետ, վերջինս դիմել է ոստիկանություն:
Ոստիկանության աշխատակիցը հայտնել է, որ 1996 թվականին ծնված քաղաքացին նշված ծառայությունների մատուցման հայտարարությունը սոցիալական ցանցերից մեկում է հայտնաբերել և որոշել է օգտվել դրանից:

Աղջիկը նշված հեռախոսահամարին հաղորդագրություն է ուղարկել` ներկայացնելով իր խնդիրները:

Հաղորդագրությանը պատասխանել է Օլգա անունով մի կին` հավաստիացնելով, որ խնդիրն անպայմանորեն կլուծվի:

Գումարը ստանալուց հետո կինն անհետացել է, ինչից հետո աղջիկը որոշել է ոստիկանություն դիմել:

Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածով` «Խարդախություն»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *