Երկու փոքր երեխա ունեմ, իսկ հիմա իմացել եմ երրորդ հղիությանս մասին․․․Մեր գումարը մի կերպ է բավականացնում… նույնիսկ թշնամուս այսպիսի տառապանքներ չեմ ցանկանա…

Առաջին անգամ հղիացա, երբ 18 տարեկան էի, երկրորդ անգամ՝ 20: Հիմա 22 եմ, կրկին սպասում եմ երեխայի…Ավագ երեխաս մոտ 3 տարեկան է, կրտսերս՝ 1.5: Ես շատ շուտ զգացի, որ հղի եմ, իսկ երբ ստուգեցի, կասկածներս հաստատվեցին:

Ես հիմա սարսափելի հոգնում եմ, լիարժեք չեմ քնում, ամուսինս բոլորովին չի օգնում:

Պատմեցի նրան, իսկ նա էլ հանգիստ ասաց.

–Որոշիր ինքդ, ես կողմ եմ, որ ունենաս երեխային:

Չեմ ուզում կյանքից զրկել փոքրիկ մարդուկի, բայց վախենում եմ մեր հարազատների արձագանքից, դժվարություններից, ինձ թվում է, որ չեմ կարողանա լավ մայր լինել երեք երեխաների համար:Առավոտյան արթնանում եմ և մինչ երեկո արտասվում. չեմ ուզում այս երեխային, բայց եթե ազատվեմ նրանից, մինչև կյանքիս վերջ խիղճս կտանջի: Բացի այդ կարդացել եմ, որ չծնված երեխաների հոգիները դժոխքում են հայտնվում:

Մեր գումարը մի կերպ է բավականացնում…նույնիսկ թշնամուս այսպիսի տառապանքներ չեմ ցանկանա…Խնդրում եմ, օգնեք մի խորհուրդով, որ կարողանամ այնպիսի որոշում կայացնել, որի համար հետագայում չեմ զղջա: