Երկար տարիներ չէինք կարող երեխա ունենալ ՝ կինս անպտուղ էր, բայց այն ինչ պատահաբար իմացա նրա մասին ինձ ստիպեց նրանից բաժանվել. Երբեք չեմ ների նրան…

9 տարի ապրում ենք Լինայի հետ: Աշխատում ենք, տուն և մեքենա ունենք, բայց չունենք երեխա: Չեք պատկերացնի, թե որքան եմ երազում հայր դառնալու մասին:

Երբ ծանոթացա Լինայի հետ, դեռ համալսարանում էինք սովորում: Այդ ժամանակ նա նոր էր բաժանվել իր ընկերոջից:

Սկզբում հանդիպում էինք որպես ընկերներ, նա կիսվում էր ինձ հետ իր տխրությամբ, ասում, որ երբեմն կարոտում է ընկերոջը:Բայց ժամանակի ընթացքում մենք մտերմացանք և 1 տարի անց ամուսնացանք:

Սկզբում չէինք մտածում երեխաներ ունենալու մասին, շատ էինք աշխատում: Բայց 2 տարի անց սկսեցինք մտահոգվել, և սկվեց մեր դժոխքը:

Անվերջ հիվանդանոցներ, հետազոտություններ, անալիզներ…Ես տեսնում էի, որ կինս շատ է տառախում, ավելի շատ, քան ես: Փորձում էի աջակցել նրան, ասում էի, որ ամեն ինչ լավ կլինի:

Այդպես ապրեցինք 9 տարի:Բայց այսօր մեծ հարված ստացա. եկա տունը, դուռը իմ բանալիով բացեցի: Լսեցի, որ կինս խոհանոցում հեռախոսով է զրուցում և չի լսել, որ տանն եմ:

Նա ընկերուհու հետ էր խոսում: Հենց այդ պահին մեծ բացահայտում արեցի. կինս 18 տարեկանում, մինչ ինձ հետ հանդիպելը, աբորտ է արել: Դա է նրա անպտղության պատճառը…

Արդեն ասել եմ նրան, որ ամուսնալուծվում ենք. նա խաբեբա և անամոթ է:

Այդքան տարի թաքցրել է դա ինձանից, չնայած, որ ի սկզբանե իմացել է, որ գրեթե չունի երեխա ունենալու շանսեր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *