Երիտասարդ աղջիկը նկատեց, որ հայրը սկսել է ուշ տուն գալ և որոշեց հետևել նրան․․․Երբ իմացա պատճառը, ուղղակի չկարողացա զսպել արցունքներս։
Հայրս երբեք տնակյաց չի եղել։ Նա միշտ սի-րել է դրսում ժամանակ անցկացնել։ Երբեմն նույնիսկ ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչու չի մնում տանը, երբ աշխատանքի չէ
Բայց եկավ մի ժամանակ, երբ նկատեցի, որ նա սկսել է սովորականից էլ ավելի ուշ գալ։ Դա ինձ կասկածելի թվաց։
Մի օր երեկոյան հետաքրքրասիրությունից դրդված որոշեցի հետևել նրան։ Նկատեցի, որ նա իր բեռնատարը կանգնեցրել է ընկերոջ տան մոտակայ
Երբ մտա ներս, հայտնաբերեցի, որ հայրս ընկերոջ բակում հսկայական փայտեր է կտրում։Մոտեցա հորս․ նա զարմացած էր՝ ինձ այնտեղ տեսնելով։
Հայրս ստիպեց ինձ խոստանալ, որ չեմ ասի մայրիկին տեսածիս մասին։ Բանն այն է, որ հայրս առողջական խնդիրներ ունի, պիտի շատ հանգստանա, չծանրաբեռնի իրեն, իսկ նա, ընդհակառակը, սկսել է ավելի շատ աշխատել։
-Մայրիկդ երազում է ծով գնալու մասին, ու իր 50-ամյակին որոշել եմ նվեր անել։ Չասես հանկարծ, թող անակնկալս ստացվի։
Ես ամուր գրկեցի հորս, համբուրեցի։ Իսկ 3 ամիս անց ծնողներս երկուսով գնացին ռոմանտիկ ճամփորդության․․․
Իսկական սիրո ու ամուր ընտանիքի օրինակ են ինձ համար․․․