Երթուղայինից իջնելու ժամանակ հասկացա, որ մոռացել եմ դրամապանակս․․․

Առօրյա սարսափելի իրավիճակներից մեկը, որ կարող է պատահել մեզ հետ՝ երթուղայինում հայտնաբերել, որ մոռացել ենք գումար վերցնել։ Ամոթի զգացումը այդ ժամանակ խեղդում է, և չենք իմանում՝ ինչպես դուրս գալ իրավիճակից։

Այս կինը, հայտնաբերելով, որ մոռացել է դրամապանակը, միանգամից որոշել է դիմել հումորի օգնությանը։ «Արդեն պետք է իջնեմ երթուղայինից, փորձում եմ գտնել դրամապանակս՝ գումար հանելու համար և սարսափած հայտնաբերում, որ մոռացել եմ տանը։

 

Ամոթից քիչ մնաց՝ գետինը մտնեմ, երբ հանկարծ փնտրտուքի արդյունքում հայտնաբերեցի պայուսակիս մեջ գցած կոնֆետ։ Հումորը հաճախ է փրկում մարդկանց, և խնդրելով փոխանցել վարորդին՝ փորձեցի վճարել կոնֆետով։

Բարեբախտաբար, վարորդը ևս հումարի զգացում ուներ և հետ փոխանցեց կոնֆետի երկու ուրիշ տեսակ՝ որպես մանր։ Թե՛ դուրս եկա ամոթալի իրավիճակից, թե՛ բոլորի տրամադրությունը բարձրացավ «շոկոլադե» գումարներով վճարելուց»,- ծիծաղելով պատմում էր նա։