-Երեխայիս մի գրկեք, դուք վատ էներգետիկա ունեք… հեռու գնացեք, — ասաց Աննան ամուսնու հորը…

Մեր կողքի տանը երիտասարդ ընտանիք է ապրում: Ամուսիններ են ու 1 տարեկան երեխա: Վերջերս նրանց որդու ծննդյան օրն էր, ու մեզ նույնպես հրավիրել էին:

Այնտեղ այնպիսի տհաճ միջադեպի ականատես եղա, մինչև հիմա հիշում եմ այն խեղճ մարդու աչքերը:

Աննան ունի և ծնողներ, և սկեսուր ու սկեսրայր: Իր ծնողների հետ շատ մտերիմ է, հաճախ են հանդիպում, տեսնում եմ, որ տատիկն ու պապիկը թոռնիկին իրենց տուն են տանում, երբեմն անգամ գիշերն են պահում: Բայց ահա ամուսնու ծնողների հետ նա գրեթե չի շփվում:Ծննդյան տարեդարձին եկել էին երկու կողմի տատիկներն ու պապիկները: Տանն էին նշում, բայց հիանալի պատրաստվել էին:

Քանի որ մոտ ենք ապրում, մենք առաջին էինք գնացել: Անիին օգնեցի սեղաններ գցել, դասավորել ամեն ինչ: Լավ խնջույք անելու տրամադրություն ունեինք:

Հետո եկան Արսենի՝ Անիի ամուսնու ծնողները: Թոռան համար մեծ մեքենա էին նվեր բերել, որի մեջ երեխան կարող է նստել ու վարել:

Հետո էլ նկատեցի, որ սկեսուրը Անիին մի ծրար տվեց: Դատելով հարևանուհուս դեմքից, երբ նա խոհանոցում բացեց ծրարը, փոքր գումար չէր:

Բայց հետո տեղի ունեցավ ամենատհաճ միջադեպը:

Պապիկը մոտեցավ երեխային, որ գրկի, երբ հանկարծ Անին վազեց, քաշեց նրա ձեռքից որդուն ու ասաց.

—ՁԵզ թույլ չեմ տալիս նրան գրկել:

-Ինչու՞, -շփոթված հարցրեց սկեսրայրը:

-Դուք վատ էներգետիկա ունեք:

Տղամարդը լուռ պտտվեց ու դուրս եկավ տնից, կինը վազեց հետևից: Բայց 15 րոպեից Արսենի մայրը միայնակ հետ եկավ: Կոտրված սրտով պապիկը տուն էր գնացել…

Հետո իմացա, որ այդ տղամարդը Արսենի խորթ հայրն է, սակայն հենց նա է 3 տարեկանից մեծացրել, դաստիրակել ու պահել նրան:

Ուղղակի նա այդպես էլ չի կարողացել ընդունել խորթ հորը, քանի որ միշտ խանդել է նրան մոր հանդեպ:

Իմ կարծիքով Անին շատ սխալ էր: Ինչ էլ որ լինի, չարժեր կողմնակի մարդկանց մոտ, այն էլ երեխայի ծննդյան օրը նման հարցեր պարզել: