Այս պատմությունը Իմոգեն Պետրակ անունով մի կնոջ մասին է, ով հղիության 36-երորդ շաբաթում հոսպիտալացվեց՝ լուրջ հիվանդության պատճառով:Նա ուներ ականջային սուր ինֆեկցիա, որը մեծ բորբոքում էր առաջացրել: Կնոջ վիճակը ծանր էր, վտանգի տակ էր նաև երեխայի կյանքը, այդ պատճառով էլ բժիշկները կեսարյան հատում կատարելու որոշում կայացրեցին:
Շուտով լույս աշխարհ եկավ հիասքանչ աղջնակ, ում անվանեցին Էլեոնորա Լիլիան: Վաղաժամ ծննդաբերության պատճառով՝ երեխային որոշ ժամանակ ստիպված էին պահել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:Կինը պայքարում էր ապրելու համար, սակայն ինֆեկցիան արել էր իր սև գործը: Այն տարածվել էր ուղեղում և ուռուցքի պատճառ դարձել, որն էլ հետագայում կնոջը զրկեց կյանքից…
Մահանալուց վարկյաններ առաջ կնոջ մոտ բերեցին արդեն 1,5 տարեկան փոքրիկին, ով մորը հրաժեշտի համբույր նվիրեց:
Այդ պահն անմահացրեց Իմոգենի ընկերուհին: Ռենեն հրապարակեց լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում և պատմեց, որ այդքան բարի և հոգատար մարդ, որքան իր ընկերուհին էր, չի ճանաչում:Ռենեն պատմեց, որ ընտանիքում ամեն ինչ խառնվել է և ինքը նույնիսկ չի կարող պատկերացնել, թե որքան մեծ է Իմոգենի հարազատների ցավը: Նա կոչ էր անում օգնել երեխաներին, ովքեր առանց մայրական խնամքի են մնացել:
Իմոգենի ամուսինն ուղղակի ջախջախված էր, հետագայում նա ասաց.
-Ես չեմ կարողանում բացել հիվանդանոցից բերած պայուսակը, որտեղ հանգուցյալ կնոջս իրերն են: Չեմ կարողանում հավաքել կարի մեքենան, որտեղ կիսատ կարված զգեստն է՝ մեր դստեր համար, կյանքս կործանվել է…մենք այնքան պլաններ ունեինք, իսկ հիմա…Մենք հույս ունենք, որ փոքր Էլեոնարան կօգնի նրան վերադարձնել ուժերը և հավատը, որ ամեն ինչ լավ կլինի…