Երբ 7 տարեկան էի, ծնողներիս մահճակալի տակից մի տուփ սնիկերս գտա…Կարծում եմ, այդ օրը մինչև կյանքիս վերջ կհիշեմ…

Այս պատմությունը տեղի է ունեցել 90-ականների սկզբին, այդ ժամանակ 7 տարեկան էի: Հիշում եմ, որ «Սնիկերս», «Մարս» և նմանատիպ այլ կոնֆետները նոր էին դուրս եկել վաճառքի:

Որքան էինք ուրախանում, երբ աշխատավարձի օրը հայրիկս տուն էր վերադառնում և մեզ տալիս երկար սպասված կոնֆետը:

Մի օր էլ, Ամանորից 2 օր առաջ, ծնողներիս մահճակալի տակից պատահաբար մի մեծ տուփով սնիկերս գտա: Աստված իմ, աչքերիս առաջ ամեն ինչ սևացավ…Ամբողջ օրը էլ ոչ մի բանի մասին չէի կարողանում մտածել:Երեկոյան ծնողներս գնացին իրենց ընկերների տուն, իսկ ես անցա գործի: Մահճակալի տակից հանեցի տուփը և սկսեցի ուտել՝ հենց հատակին նստած: 9-երորդն արդեն մի կերպ էի ուտում:

Այդ գիշեր քիչ էր մնում մшհшնшյի սրտխшռնոցից: Բարձրացավ ջերմությունս, իսկ առավոտյան ինձ տեղափոխեցին ինֆեկցիոն հիվшնդшնոց, որտեղ էլ դիմավորցի Նոր տարին:Դրանից հետո էլ տանել չեմ կարողանում սնիկերսի համը, նույնիսկ հոտը զզվանք է առաջացնում, այն ինձ մոտ ասոցացվում է հիվանդանոցի պալատի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *