Երբ փոքր էի, հորս հետ գնացել էի այգի, զբոսնեցինք, կուշտ կերանք սրճարանում․․․ Հետո զանգեց մայրս․․․

Ես մեծացել եմ հիանալի ընտանիքում։ Հայրս աշխատում էր, մայրս միշտ համեղ ուտեստներ էր պատրաստում։ Համերաշխ էինք ու հարգում էինք միմյանց։

Մի օր, երբ 15 տարեկան էի, հայրիկիս հետ գնացել էինք այգի։ Այնտեղ կարուսելներ նստեցինք, պաղպաղակ կերանք, տիրում կրակեցինք, ու քանի որ շատ էինք քաղցած, մտանք սրճարան ու այնքան կերանք, որ մի կերպ էինք քայլում։ Հոր և որդու հրաշալի օր անցկացրեցինք։

Երբ պատրաստվում էինք տուն գնալ, զանգեց մայրիկս ու ասաց, որ տապակած միս ու աղցան է պատրաստել, ու արդեն վաղուց սպասում է մեզ։

Հայրիկս պատասխանեց, որ 1 ժամից կլինենք տանը։ Նա նայեց ինձ ու ասաց, որ թեպետ մենք շատ կուշտ ենք, բայց մայրիկին չպիտի ասենք այդ մասին․

—Որդիս, երբեմն մարդու կյանքում լինում են պահեր, երբ պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Երբ հասնենք տուն, կնստես սեղանի մոտ, մի փոքր կուտես մայրիկի պատրաստածից։ Նա ուտելիք պատրաստելով՝ արտահայտում է սերը մեր հանդեպ։

Մենք մի քիչ կուտենք ու նրան շնորհակալություն կհայտնենք։ Նա չարչարվել է, եփել, սպասել մեզ, մենք էլ պիտի երախտապարտ լինենք նրան։

Մենք հենց այդպես էլ արեցինք։ Այդ պահին չէի կարողանում նայել ուտելիքին, բայց մի կերպ կերա կեսը։ Հայրիկս ասաց, որ դրսում պաղպաղակ ու չիպս եմ կերել, երևի դրա համար էլ ախորժակ չունեմ։

Մենք շնորհակալություն հայտնեցինք մայրիկին՝ համեղ ուտեստների համար։

Ես երբեք չեմ մոռանա հայրիկիս տված դասը։ Երբ դուք տեսնում եք, որ մարդը ձեր հանդեպ որևէ կերպով արտահայտում է իր սերը, մի անտեսեք դա։

Մայրս արդեն երկու տարի է ողջ չէ, իսկ ես շնորհակալ եմ հայրիկիս, որ այդ օրը նրա շնորհիվ չկոտրեցի մորս սիրող սիրտը․․․