Երբ տարեց զույգին հարցրեցին, թե որն է նրանց ընտանեկան երջանկության գաղտնիքը, զարմացան․․․

Նման պատասխան չէին ակնկալում լսել տարեց ամուսիններից․․․Շատերն են սիրում հարսանիքից հետո մեկնել որևէ էկզոտիկ երկիր։

Այս զույգը համատեղ կյանքի 50 տարին լրանալու կապակցությամբ որոշեց տոնել այն Յամայկայի լողափներում։ Բոլոր հանգստացողները նայում էին նրանց ու անվերջ հիանում․

—Ինչ համերաշխ, սիրով լի զույգ են․․․

Տեղի լրագրողներից մեկը հետաքրքրվում է ընտանիքով ու որոշում հարցազրույց վերցնել նրանցից։

Եվ առաջին հարցը վերաբերվում էր նրան, թե ինչպես է ամուսիններին մինչ այդ տարիքը հաջողվել պահպանել ընտանեկան ներդաշնակությունը, հարգանքն ու սերը

Ամուսինը սկսում է․

—Դե սա սկսվել է դեռ մեր մեղրամսից։ Երբ մենք նոր էինք ամուսնացել ու վայելում էինք մեր մեղրամիսը, որոշեցինք ձի նստել։ Մենք բավականին հեռու էինք գնացել քաղաքից, երբ կնոջս ձին սայթաքեց ու քիչ էր մնում ընկներ։ Կինս նայեց ձիուն ու ասաց․ «Մեկ.»։

Մենք մի քիչ առաջ գնացինք, ու ձին կրկին սայթաքեց։ Կինս կամաց ձայնով ասաց․ «Սա արդեն երկուս»։ Չէինք անցել 1 կիլոմետր, երբ ձին սայթաքեց երրորդ անգամ։

Կինս գրպանից ատրճանակ հանեց ու կրակեց խեղճ ձիուն։ Ես գոռում էի նրա վրա, հիստերիայի մեջ էի ընկել, ասում էի․ «Դու հո չես խելագարվել, խեղճ ձի․․․ Դու մարդ չե՞ս․․․ »։

Ու այդ պահին կինս նայեց ինձ ու հանգիստ ասաց․ «Մեկ.»։ Այդ պահից սկսած մենք հաշտ ու համերաշխ ենք ապրում։