Երբ սիրահարվեցի ու կյանքս կապեցի ինձանից տարիքով 2 անգամ մեծ տղամարդու, կարծում էի ամեն ինչ լավ կլինի, բայց․․․Այժմ կանգնած եմ մի մեծ խնդրի առաջ։
29 տարեկան եմ, 19 տարեկանում ամուսնացա առաջին անգամ, 21-ում ունեցա որդուս: Ամուսինս հաճախ խմում էր, հետո սկսեց ինձ վրա գրեթե ամեն օր ձեռք բարձրացնել:
Սկեսուրս էլ ինձ էր մեղադրում, նախատում, որ իր որդուն չեմ երջանկացրել:Մի խոսքով, ապրեցինք միասին 4 տարի և ես ամուսնալուծվելու որոշում կայացրեցի:
Արդեն 5 տարի միայնակ մայր եմ,իսկ նախկին ամուսնուս ընտանիքի հետ բացարձակապես կապ չկա, հայրը երեխայի հետ չի շփվում:Ծնողներիցս առանձին եմ ապրում, քիչ չեմ վաստակում:
Ամուսնուլուծությունից հետո ոչ մեկի հետ չեմ հանդիպել, բայց հիմա արդեն կես տարի է, ինչ սիրահյին հարաբերությունների մեջ եմ 60 տարեկան տղամարդու հետ:
Պարզապես կա մի խնդիր. նա ամուսնացած է:Ժամանակին, երբ ես ծանր ֆինանսական վիճակում էի, նրանից օգնություն էի խնդրել:
Գումարը վերադարձրեցի, բայց հետո նա սկսեց իմ հանդեպ ուշադրության նշաններ ցուցաբերել, ես էլ փոխադարձ պատասխանեցի: Նա օգնում է ինձ, հետաքրքրվում է երեխայիս կյանքով:
Պատմում է իր խնդիրների մասին, խորհուրդ հարցնում, բայց կնոջ մասին ընդհանրապես չի խոսում:Բայց ես նրան ճանաչում եմ, քանի որ ընկերոհուս հարևաններն են:
Եվ ահա գրեթե 30 տարեկան լինելով՝ ես սկսեցի հասկանալ, թե ինչ է իրական սերը, հարգանքը, հոգտարությունը: Երբ ինչ-որ բան է լինում, սիրելիիս առաջին խոսքն է.
-ի մտածիր, մի բան կմտածենք:Եվ մտածում է, անում է, օգնում է: Մի օր չդիմացա և հարցրեցի, արդյոք նա սիրում է իր կնոջը, ինչին նա պատասխանեց.
-Եթե սիրես,կդավաճանե՞ս:Այլևս չեմ խոսում այդ թեմայի շուրջ,բայց ուզում եմ միշտ լինել նրա կողքին,ուզում եմ, որ միասին ապրեք, երեխաս էլ հայր ունենա, բայց թե ինչ կլինի, հայտնի չէ