Ստացվել էր այնպես,որ մեր ընտանիքում շատ վատ իրավիճակ էր, մեր ամուսնությունից գրեթե ոչինչ չէր մնացել։Այսպիսի պայմաններն ինձ դրդեցին դավաճանության։
Հենց այդ ժամանակ մեզ հետ սկսեց աշխատել մի երիտասարդ աղջիկ։Նա շատ ուրախ էր,կյանքով լի,չուներ առօրյա խնդիրներ։Ես սկսեցի նրան ծաղիկներ նվիրել,սրճարաններ հրավիրել,իսկ կնոջս ասում էի,որ գործերս շատ են։
Եկավ այն օրը,երբ նա ինձ հրավիրեց իր տուն։Շաբաթ օրը պետք է լիներ այն, ինչին ես շատ էի սպասել։Ես երջանիկ տուն վերադարձա,շատ ուրախ էի, անհամբեր սպասում էի։
Երբ տուն գնացի երեխաներն արդեն քնած էին,իսկ կինս շատ հոգնած տեսք ուներ։Նա անմիջապես հասկացավ,որ ես շատ ուրախ եմ,բայց քանի որ հոգնած էր,ճաշը տաքացրեց,լվաց ափսեները և գնաց քնելու։
Երբ մտա ննջասենյակ տեսա,որ Մարինան առանց հանվելու քնել էր։Նա իսկապես շատ հոգնած էր,իսկ նրա կողքին մեր ընտանեկան ալբոմն էր։Ես հաջորդ օրվա սպասման մեջ էի և քնել չէի կարողանում,բացեցի ալբոմը և սկսեցի թերթել։
Մեր հին նկարները ստիպեցին ինձ հիշել այն ժամանակների մասին,երբ մենք դեռ նոր էինք ծանոթացել։ Մարինան շատ գեղեցիկ էր,իսկ ես հիացալ էի նրանով։Ես հիշեցի այն գիշերները,որ լուսացրել էի Մարինայի մասին մտածելով։
Ես ամբողջ գիշեր մտածում էի մեր ընտանիքի մասին։Ես հասկացա,որ ես կարոտել եմ իմ գեղեցիկ և ուրախ կնոջը։ Ես որոշեցի կրկին կնոջս հետ վերաբերվել այնպես,ինչպես երիտասարդ ժամանակ։
Ես արագ վեր կացա առավոտյան 5֊ին, զանգահարեցի մայրիկիս և ասացի,որ երեխաներին վերցնի։Վազեցի խանութ, մեծ ծաղկեփունջ գնեցի,եկա տուն և նախաճաշ պատրաստեցի նախքան կնոջս արթնանալը։
Կինս այնքան երջանիկ էր,որ քիչ էր մնում ուրախությունից պարեր։Այդ օրը երեկոյան մենք գնացինք ռեստորան ճաշելու,իսկ հաջորդ օրը կինո։ Այնպես, ինչպես հին ու բարի ժամանակներում։
Մարինան 2 օրում դարձավ կրկին այն աղջնակը,ում ես սիրահարվել էի տարիներ առաջ։Այժմ ես ավելի շատ ժամանակ եմ տրամադրում կնոջս և ընտանիքիս։ Ես իմ սեփական փորձով համոզվեցի,որ կինը տղամարդու արտացոլանքն է։Եթե նա երջանիկ է,ապա երջանիկ եք նաև Դուք։