Երբ ծնվեց տալիս առաջնեկը, սկեսուրս ակնարկեց, որ…

Երբ ծնվեց տալիս առաջնեկը, սկեսուրս ակնարկեց, որ իմ երեխաներին իրեն հարազատ թոռ չի համարում․․․Վերջապես «իսկական» թոռ ունեցավ։Արդեն 6 տարի ամուսնացած եմ:

Սկեսուրս և սկեսրայրս ինձ հարազատ դստեր պես են ընդունել: Սկեսուրս շատ բարի և իմաստուն մարդ է, ինձ երբեք անտակտ նկատողություններ չի արել:

Եթե ինչ-որ խնդիր էր առաջանում,նա փորձում էր դրա մասին խոսել և լուծում տալ ամենամեղմ կերպով: Ամուս-նուս քույրը ամուսնացել է 1 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում չեմ զգացել տարբերություն՝ իմ և նրա հան-դեպ վերաբերմունքի միջև:

Մեկը մյուսի հետևից ծնվեցին մեր երեք երեխաները: Ամուսնուս ծնողները խենթա-նում էին նրանց համար:Սկեսուրս անդադար կրկնում էր, որ երազում էր, որ իր աղջիկն էլ ամուսնանա, երեխաներ ունենա:Շուտով այդ-պես էլ եղավ:

Անցյալ տարի տալս ամուսնացավ, իսկ 2 ամիս առաջ ծնվեց նրա առաջնեկը:Մենք բոլոր անհամբե-րությամբ էինք սպասում այդ իրադարձությանը, նույնիսկ իմ երեխաներն էին ամեն օր հարցնում, թե երբ է ծն-վելու իրենց փոքր եղբայրը:

Իսկ երկու օր առաջ էլ սկեսուրս ասաց մի բան, ինչը ինձ շատ ցավեցրեց: Զրո ւյցի ընթացքում նա ասաց.
-Այ հիմա երջ անիկ եմ, վերջ ապես իսկական թոռ էլ ունեցա:

Երբ ես զարմացած նայեցի նրան, շարունակեց.
-Մի՞թե հարսի և դստեր երեխաները կարող են հավ ասար լինել: Բայց ես ձեր երեխաներին էլ եմ շատ սիրում:

Ձևացրեցի, թե իբր ոչինչ չի եղել, բայց հոգուս խորքում մեծ ցավ ապրեցի: Չգիտեի, որ սկեսո ւրիս մտքով կարող է նման բան անցնել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *