Երեկոյան աղջիկս խաղում էր հատակին նստած, ես մոտեցա և նստեցի նրա կողքին։ Բայց հենց այդ պահին
մեջքիս հատվածում սուր ցավ զգացի։
Ուշադրություն չդարձրեցի, քանի որ երեխայիս կերակրելու, լողացնելու և քնացնելու ժամանակն էր։
Առավոտյան ցավը դեռ զգում էի, բայց փորձում էի չնկատել։ Ամբողջ օրը նույն ձև անցկացրեցի։Հաջորդ օրն
արթնացա, որ ամուսնուս ճանապարհեմ աշխատանքի, սակայն չկարողացա վեր կենալ․ ցավը թույլ չէր
տալիս։ 1 տարեկան աղջիկս լացում էր, քաղցած էր, իսկ ես չէի կարողանում տեղիցս շարժվել։
Ամուսինս շտապ օգնություն կանչեց և ինձ մի անգամից հիվանդանոց տեղափոխեցին։ Պարզվեց, որ
վիրահատության կարիք ունեմ։
Ուղիղ 2 շաբաթ անցկացրեցի հիվանդանոցում։ Այդ ընթացքում երեխաս մնում էր կամ իմ մոր, կամ էլ
սկեսուրիս հետ։
Երբ վերջապես ինձ դուրս գրեցին, սիրտս տեղից դուրս էր թռնում, անհամբեր սպասում էի, թե երբ եմ
դստերս տեսնելու։
Այդ օրը երեխաս սկեսուրիս տանն էր։ Մտա ներս, ժպտալով նայեցի դստերս, իսկ նա․․․ անտարբեր անցավ
իմ կողքով։
Արցունքները հոսեցին աչքերիցս, բայց սկեսուրս ինձ հանգստացրեց․
-Մի լացիր, նա դեռ փոքր է։ Սպասիր մի քանի րոպե։
Ես նորից մոտեցա երեխայիս, գրկեցի նրան, իսկ նա նայեց աչքերիս մեջ, ամուր գրկեց իր փոքրիկ ձեռքերով
և սկսեց արտասվել։ Եվ միայն այդ ժամանակ ես թեթևացած շունչ քաշեցի։